Ժպտացե՛ք, հիմա թռչնակը դուրս կգա. ֆոտոխցիկի «անցած ճանապարհը»

Այնքան էլ հեռու չեն այն օրերը, երբ ավագ սերունդը խորհրդային «Զենիթ», «Ֆեդ» կամ «Սմենա» ֆոտոխցիկների օգնությամբ արված լուսանկարների սև-սպիտակ ֆոտոժապավեններն էր երևակում մթության մեջ, ապա դրանից լուսանկարներ տպում: 

Սակայն ներկայումս ժամանակակից երիտասարդության համար այս ամենը «էկզոտիկա» է, քանի որ չխոսելով անգամ պրոֆեսիոնալ հայելային թվային ֆոտոխցիկների մասին, այժմ նույնիսկ ամենաէժան բջջային հեռախոսը կամ սմարթֆոնը հագեցած է տեսախցիկով, որը թույլ է տալիս որակյալ լուսանկարներ ստանալ: 

Իսկ ե՞րբ է ստեղծվել ֆոտոխցիկը: Դա տեղի է ունեցել ընդամենը 200 տարի առաջ, բայց այդ հայտնագործությունը այնքան մեծ պահանջարկ ուներ, որ դրա զարգացումը արագ ու զանգվածային էր: 17-րդ դարի սկզբին հայտնի աստղագետ Կեպլերը, օգտագործելով օպտիկական միջավայրում լույսի բեկման հատկությունը հարթ մակերևույթի վրա, պատկերի արտատպման փորձեր էր անում: 

Բայց արտատպվող պատկերի ֆիքսումը առաջին անգամ հաջողվել է իրականացնել Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսիին: Դա տեղի է ունեցել 19-րդ դարի 20-ականներին: Որպես պատկերը ֆիքսող նյութ՝ Ժոզեֆը օգտագործել է ասֆալտային լաքը: 

Չնայած այն հանգամանքին, որ նրա ստեղծած սարքը շատ բարդ էր, ստացիոնար և քիչ հայտնի, այնուամենայնիվ, այն հանդիսանում էր մարդկության պատմության մեջ ստեղծված առաջին ֆոտոխցիկը: 

Հետագայում Ուիլ յամ Թալբոտը վերափոխել է այդ սարքը, ստացել պատկերի նեգատիվ և էապես բարելավել լուսանկարների որակը: 

Դրանից հետո, մեկ այլ գյուտարար՝ Սեթթոնը, 1865 թվականին հորինել է ոսպնյակներից կազմված օբյեկտիվը, ինչն ահռելի առաջընթաց էր ֆոտոխցիկների զարգացման պատմության մեջ: 

Նրա ստեղծած սարքը արտաքինից արդեն նման էր մեզ ծանոթ տեսախցիկներին և հնարավորություն էր տալիս ստանալ որակյալ լուսանկարներ: 

Ներկայումս գործնականում չկան մարդիկ, որոնք չգիտեն այնպիսի ապրանքանիշի մասին, ինչպիսին է «Կոդակը»: 1990-ականներին և 2000-ականների առաջին տասնամյակի սկզբում «Կոդակ» ֆոտոժապավենը շատ տարածված էր, և միայն թվային տեխնոլոգիաների զարգացմամբ է հաջողվել նրան զրկել շուկայում գրաված առաջատար դիրքից: 

Նշենք, որ «Կոդակ» ֆոտոժապավենը ստեղծվել է 1889 թվականին և մինչ օրս էլ կիրառվում է: Մեծ քանակությամբ ֆոտոխցիկների արտադրություն («Leica» ապրանքանիշ) սկսվել է անցյալ դարի 20-ականների կեսերից: 

Դա տեղի է ունեցել 35 մմ լայնությամբ ֆոտոժապավենի հայտնագործությունից հետո: Նման ժապավենը հնարավորություն է տվել լուսանկարիչներին ստանալ փոքր չափերի նեգատիվ, ապա դրանից տպել գերազանց որակի մեծ չափերի պատկերներ: 

«Leica»- ի մասնագետները ստեղծել են նաև ֆոկուսավորման և լուսանկարման ժամանակը կարգավորող մեխանիզմները: 1963 թվականին «Polaroid» ընկերությունը նոր հեղափոխական հայտնագործություն է կատարել լուսանկարչության ոլորտում: 

Հորինվել է լուսանկարների ակնթարթային տպումը: Լուսանկարչության բնագավառում հաջորդ նշանակալից գյուտը թվային լուսանկարային պատկերների ստացման գյուտն է: 

Սա առաջին անգամ արվել է 1974 թվականին, և արդեն 1980-ականներին սկսվել է թվային տեսախցիկների արտադրություն: 

Ներկայումս թվային ֆոտոխցիկներ և տեսախցիկներ կարելի է գտնել բոլոր այն սարքերում, որոնք շրջապատում են մեզ՝ սկսած սովորական բջջային հեռախոսից մինչև հեռուստացույց կամ ավտոմեքենա: 

Գիտնականները անընդհատ մրցակցում են միմյանց հետ ավելի կոմպակտ և միևնույն ժամանակ բարձրորակ սարքերի ստեղծման մեջ: 

Դրանց լուծումները, օպտիկական որակը, պատկերի մշակման արագությունը և այլ բնութագրիչները անընդհատ բարելավվում են: Այժմ տեսախցիկը դարձել է մարդու անբաժանելի ուղեկիցը ուղևորությունների, տանը գտնվելու և ցանկացած այլ իրավիճակներում և թույլ է տալիս ֆիքսել կյանքի ցանկացած ակնթարթը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
website by Sargssyan