Կույսեր, այսօր հանգստություն պահպանեք․ հոկտեմբերի 9-ի աստղագուշակը

Խոյ. Այսօր դուք անհամբեր և նյարդային եք, ձեզ հետ գործ բռնել կարող է միայն անսահման համբերատար կամ ներողամիտ մեկը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են կարևոր որոշումներ, հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ, դրանով իսկ ձեռք բերելով նոր հակառակորդներ: Ծագում են ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, քանի որ դուք ծախսում եք շատ ավելի, քան կարող եք ձեզ թույլ տալ:Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար:

Ցուլ. Աշխատանքի համար սա ամենաբարենպաստ օրը չէ՝ չնայած դուք ակտիվ եք և ձեռնամուխ եք լինում գործերին, սակայն՝ ոչ այն խանդավառությամբ, որը կապահովեր դրանց որակյալ ու ժամանակին ավարտը: Շատ խնդիրներ մնում են չլուծված, սակայն դա ձեզ քիչ է անհանգստացնում: Փոխարենը ձեզ ավելի շատ մտահոգում են ձեր անձնական գործերը, և պետք է ասել՝ ոչ անհիմն, քանի որ ձեր մերձավորների հետ հարաբերություններում ծագել են լուծում պահանջող խնդիրներ:

Երկվորյակներ. Օրը բարենպաստ է մի շարք առումներով: Այն առավելապես հարմար է ցանկացած շփման համար՝ ինչպես գործնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Հանդիպումներն անցնում են բավական հաճելի, ձեզ հաջողվում է ստանալ զրուցակիցների աջակցությունը և նրանց ուշադրությունը բևեռել այն գաղափարների և նախագծերի վրա, որոնք ձեզ առավել հեռանկարային են թվում: Հնարավոր են դրամական մուտքեր՝ ոչ զգալի, սակայն հաճելի:

Խեցգետին. Բարդ ու հոգնեցուցիչ օր է: Անգամ ամենապարզ խնդիրների լուծումը սովորականից ավելի շատ ժամանակ է խլում: Դժվարությունները ծագում են ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում հանդեպ անկեղծ համակրանք եք տածում: Հույս ունենալով լեզու գտնել ղեկավարության հետ, կամ բարեհաճ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, դուք համառորեն ցուցադրում եք ձեր արժանիքները, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում:

Առյուծ. Օրն իրենով վատը չէ, սակայն աշխատել, չգիտես ինչու, չի ստացվում: Ինչ-որ գործեր, իհարկե, արվում են, սակայն ուշադրություն պահանջող գործերին դուք մոտ չեք գալիս, քանի որ չեք հավատում ձեր ուժերին: Արժե օգնության դիմել գործընկերներին, կամ աշխատակիցներին՝ ձեզ կաջակցեն և շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, պարգև՝ նախկինում արված գործի դիմաց: Գնումները դժվար թե հաջող լինեն:

Կույս. Հանգստություն պահպանեք՝ ինչ էլ որ տեղի ունենա: Այո, սա ամենաբարենպաստ օրը չէ, սակայն այն լիովին անհույս անվանելը սխալ կլինի: Համբերատար եղեք, մի արագացրեք իրադարձությունները, անգամ եթե խոսքը գնում է ձեզ համար մի ինչ-որ շատ կարևոր բանի մասին: Չարժե ռիսկի գնալ, խաղասեղանին դնել ձեզ համար թանկ մի բան: Նրանք կարող են առաջարկություններ անել, որոնք արժե ինչպես հարկն է ծանրութեթև անել: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար:

Կշեռք. Այսօր դուք անվերջ մղվում եք դեպի այն ամենն, ինչը ձեզ հիասքանչ է թվում, և դրա համար երբեմն պետք է լինում թանկ վճարել: Նշանի որոշ ներկայացուցիչներ անում են իրենց գրպանին ոչ համապատասխան գնումներ, մյուսներն էլ՝ տիտանական ջանքեր են թափում, որպեսզի մերձենան այն մարդու հետ, ում հետ մեկ անգամ չէ, որ ապարդյուն փորձել են լեզու գտնել: Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի համար, սակայն նկատի ունեցեք, որ դուք շատ զգայուն եք քննադատության հանդեպ և լրջորեն կվրդովվեք, եթե որևէ մեկը ըստ արժանվույն չգնահատի ձեր աշխատանքի պտուղները:

Կարիճ. Հարմար օր է արդյունքներ ամփոփելու և ապագայի շուրջ մտորելու համար: Դուք չեք դրսևորում նախաձեռնություն գործերում, ինչով փոքր-ինչ տխրեցնում եք ղեկավարությանը, սակայն չեք մոռանում ձեր պրոֆեսիոնալ պարտավորությունների մասին: Կարող են տարաձայնություններ ծագել գործընկների հետ, սակայն փոխհամաձայնության արագ կգաք: Օրը հարմար է հաշվարկների, փաստաթղթերի հետ աշխատելու համար: Նշանի սիրահարված ներկայացուցիչները կկարողանան ուրախացնել իրենց, իսկ միայնակներին հաճելի անակնկալ է սպասում:

Աղեղնավոր. Այսօր դուք ցանկացած խնդրի մոտենում եք ստեղծագործաբար, ձեր բազմաթիվ արարքներ զարմացնում են շրջապատին: Դուք հասնում եք ձեր առջև դրված նպատակներին, սակայն դրանց մոտենում եք այնպիսի ճանապարհներով, որոնց մասին ուրիշները անգամ գլխի չեն ընկնում: Օրը հարմար է գործնական բանակցությունների և պոտենցիալ աշխատատուների հետ հանդիպումների համար, կարելի է հասնել համագործակցության՝ ձեզ համար ձեռնտու պայմանների: Օրը հարմար է ճշգրիտ և բնական գիտություններով զբաղվելու և ընդհանրապես՝ ուսման համար:

 

Շարունակությունն՝ այստեղ

Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
website by Sargssyan