ՀՀ տնտեսական ցուցանիշները լավն են, ԵՏՄ-ում լավագույն ենք, բայց կան նաեւ մտահոգություններ. Նախկին նախարար

Իրականում տնտեսական ցուցանիշները լավն են, վատը չեն. նկատի ունեմ տնտեսական աճը եւ տնտեսական ակտիվության ինդեքսը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Տարածաշրջանում մեր ցուցանիշներով մենք բարձրերից ենք, իսկ ԵՏՄ շրջանակներում լավագույն ցուցանիշները ունենք: Բայց ես մտահոգություններ եմ բարձրացրել տնտեսական կառուցվածքի մասով, որին մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի: Մեծ ուշադրություն պետք է դարձնի նաեւ երկու պահանջարկի քաղաքականություններին՝ դրամավարկային եւ հարկաբյուջետային:

Հիմա կարծես ունենք մի իրավիճակ, երբ դրամավարկային քաղաքականությունը հարմարվողականություն է դրսեւորում, այսինքն այն, ինչը չի կատարում հարկաբյուջետային քաղաքականությունը, կատարում է դրամավարկային քաղաքականությունը, որը սխալ է եւ պրոբլեմատիկ:

Այդ լիկվիդայնությունը մտնում է բանկային համակարգի միջոցով տնտեսություն, դա գնում է հիմնականում տնային տնտեսություններ, ֆինանսավորում է սպառումը եւ հիփոթեքային վարկավորումը, որը եւս երկարաժամկետ սպառում է: Այստեղ մենք ունենք տնտեսության կառուցվածքային խնդիր: Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ որ մենք ունեցել 2002-2008 թվականներին, այն է՝ մեզ մոտ առաջնորդող է ոչ արտահանելի հատվածը»,-հայտարարեց նա:

 

 

Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են Նոր պատերազմը սարերի ետևում չէ. Ով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին Էրդողանը կրկին խոսել է Հայկական բանակի մասին Զախարովան գերիների մասին նոր տեղեկություն է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն,ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները ծաղկեպսակ են դրել Հրաչյա Հակոբյանի բակում Կարևոր․«Հայփոստ»-ը՝ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ Ոստիկանությունը փշալարեր է բերում Երեւանի կենտրոն Հայաստանը կարող է օգտվել, եթե իրեն նորմալ պահի. Ալիևը հերթական անգամ վիրավորել է մեզ Ամենից շատ վախենում եմ… ինչից էր վախենում Վազգեն Սարգսյանը Ով է երեկ մահացած թուրք գեներալն ու ինչ մասնակցություն է ունեցել Արցախյան վերջին պատերազմում Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Հայկ Սարգսյանին «լևի» գնալու մասին Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը. (Տեսանյութ) Թե ինչպես էին երեկ վարչապետի երեխաները Երևանի ակումբներից մեկում «լիցքաթափվում». ՏԵՍԱՆՅՈՒԹ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում «Ժողովուրդ»․ Մեկ տարի 10 ամսվա փոխարեն Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում, իսկ այդ պաշտոնին նշանակվել է, քանի որ Սիփան Փաշինյանի մտերիմն է «Ժողովուրդ»․ Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը
website by Sargssyan