ՀԷՑ-ում բացառում են ցանկացած տեսակի միջամտության հնարավորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ 

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երևում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլևս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են: 

Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երևում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը: 

Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որևէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաև մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաև Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների և ներկայիս դրությամբ։ 

Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում և առաջիկայում կանդրադառնանք նաև հարցի մանրամասներին։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ» Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­լաց­նում ենք ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գե­րը. «Փաստ»
website by Sargssyan