Համակարգային լուծման պահանջ՝ կառավարությանը. այսօր տուրիստական գործակալություններից տուժածներն ակցիա կանեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիներն ակնկալում են նշված ոլորտում համակարգային փոփոխություններ ու որոշակի կարգավորումներ տեսնել: 

Այս պահանջներով նրանք այսօր կառավարության շենքի դիմաց ակցիա կիրականացնեն: Աննա Հայրապետյանը մեկն է այն քաղաքացիներից, որն ամիսներ առաջ տուժել էր «Travelan» տուրիստական ընկերությունից: 

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի բաժնում քննվող քրեական գործով պարզվել էին տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: 

Ներկայացուցիչ Աննա Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել:

 

Ա. Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց իր պատմությունը՝ շեշտելով, որ հետագայում պարզել են, որ միակ տուժողը չեն:

«Իրականում մենք անելանելի իրավիճակում ենք, որովհետև Աննա Սահակյանն ամուսնալուծվել է, իր անունով որևէ անշարժ գույք չունի: Մենք կարծում ենք, որ սա նախապես պլանավորված հանցագործություն է: 

Մեր կորուստները հասնում են հարյուրավոր, հազարավոր դոլարների: Մոտ 200 հազար դոլարի մասին է խոսքը, ո՞ւր է այդ գումարը: 

Մենք այս վիճակում ենք հայտնվել օրենսդրական բացերի արդյունքում: 

Երբ մեր դեպքերը սկսեցին բացահայտվել, պարզվեց՝ նա նախկինում նույն գործունեությամբ է զբաղվել մեկ այլ գործակալությունում: 

Անգամ քրեական գործ է եղել, բայց այնպես է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում՝ Երևանի սրտում, նոր գործակալություն է բացել ու սկսել նոր մարդկանց խաբեության զոհ դարձնել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը համակարգային է: 

«Անկեղծ ասած՝ պաշտպանվածություն ենք ուզում: Ինչո՞ւ է պետությունը թույլ տալիս նման մարդկանց աշխատել: 

Մեր դեպքերն այս տարվա մեջ առաջինն էին, որից հետո շատ այլ դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ տուժել են այլ տուրիստական ընկերությունների գործունեությունից: Իրականում մեզ մոտ կա օրենքի բաց, լուրջ խնդիր, իսկ շատ այլ երկրներում գործում են ապահովագրություններ: 

Ես չեմ ասում, որ պետությունը պարտավոր է մեր ֆինանսական խնդիրը լուծել, բայց պետությունն ինչ-որ երաշխիքներ պետք է վերցնի, ըստ որի՝ տուրիստականն ինչ-ինչ դեպքերում պարտավոր կլինի փակել իր հաճախորդների ծախսերը: 

Իսկ մենք չունենք այդ երաշխիքները, փոխարենն ունենք օրենսդրական բաց, ինչի հետևանքով բավական չէ՝ մենք ենք հայտնվել խնդրի առաջ, մեզանից հետո նույն իրավիճակում են հայտնվել այլ քաղաքացիներ: 

Ուզում ենք կառավարության ուշադրությունը գրավել այս հարցին, ակնկալում ենք, որ վարչապետը ևս այն ուշադրության կենտրոնում պահի: 

Ուզում ենք մեր երկրում պաշտպանված լինել, որովհետև շատ մեծ դժվարությամբ էինք ձեռք բերել գումարներն ու հատկացրել մեր հանգստին, իսկ արդյունքում կորցրեցինք դրանք»,-ասաց Ա. Հայրապետյանը՝ նշելով, որ միայն նշված գործակալությունից տուժածների թիվը հասնում է մոտավորապես 200-ի:

 «Պետությունը պետք է երաշխիքներ պահանջի տուրիստական կազմակերպություններից, որոնք հիմնադրվում են մեր երկրում, գործունեություն են իրականացնում: 

Ի՞նչ է լինելու հետո:

 Ի վերջո, պահանջն արդարությունն է, բայց նաև գումարը հետ ստանալու համար ենք պայքարում, չնայած, ինչպես հասկացանք, թե՛ իրենից, թե՛ իր ամուսնուց կամ բարեկամներից որևէ գումար ակնկալել պետք չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Աննա Հայրապետյանն ընդգծեց՝ կյանքը ցույց տվեց, որ իրենց դեպքը դաս չեղավ մյուս ընկերությունների համար:

 «Նոր դեպքեր եղան, ու քիչ մարդիկ չտուժեցին այդ ամենից: 

Այս ամենից զատ՝ մեկ այլ խնդիր էլ կա: Հիմա եթե որոշենք հանգստանալ, հարց է առաջանալու, թե ո՞ր տուրիստականին պետք է դիմենք: Իրականում շատ է բարդացել, այդ ամենից հետո ոլորտում որևէ բան չպարզվեց, ընդհակառակը՝ ավելի մշուշվեց: 

Մենք ակնկալում ենք համակարգային լուծում՝ անգամ եթե մեր գումարները հետ չենք բերելու, թեկուզ լինենք այն քաղաքացիները, որոնց հաշվին պետք է այդ հարցը լուծվի: 

Համաձայն ենք, որ թեկուզ այդ գնով ոլորտում փոփոխություններ լինեն, քիչ թե շատ կարգապահություն հաստատվի, որ այլևս ոչ մի քաղաքացի նման իրավիճակում չհայտնվի: Մեր դեպքը դեռ ոչինչ, բայց չեք պատկերացնի, թե ինչ ահավոր դեպքեր կան: Ոլորտը ահավոր վիճակում է: 

Եթե անգամ մեր գումարները չստանանք, այդուհանդերձ, հույս ունենք, որ մեր բարձրացրած ձայնի շնորհիվ այդ ոլորտը կկարգավորվի: Ակնկալում ենք ոլորտը կարգավորել այնպես, որ յուրաքանչյուր անձ հնարավորություն չունենա մի նկուղ բացել, մի քանի համակարգիչ գնել ու տուրիստական գործակալություն աշխատեցնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

 

ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ»
website by Sargssyan