Պատկան մարմինները լռում են, իսկ արտադրողները պատրաստվում են կտրուկ քայլերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտադրողներ-վաճառողներ վեճը, կարծես, նոր փուլ է մտնում և առաջիկայում չի բացառվում, որ նոր զարգացումների ականատես լինենք: 

Թեև ավելի վաղ «Աթենք» ընկերությունը հերքել էր՝ նշելով, որ բոնուսների, տոկոսների և այլ հարցերն իրենք չեն բարձրացրել, սակայն, մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել:

Խնդիրները սկսվեցին, երբ սուպերմարկետների ցանցերը տեղի գումարից, վաճառքի դիմաց գանձվող բավական մեծ՝ 25-30 % բոնուսային և գովազդի գումարներից բացի, սկսեցին ապրանք արտադրող ընկերություններից պահանջել, որ վճարեն նաև վաճառողների աշխատավարձերը կամ սեփական ներկայացուցիչն ունենան խանութներում: 

Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երևան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արև», «Էվրիկա» և այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար:

 

Բնական է, որ նման պայմաններում արտադրողները սուպերմարկետների ցանցերից դուրս չմնալու և կուտակված բազմաթիվ խնդիրներին վերջ տալու համար պետք է համախմբվեին, քանի որ դրանից տուժում են բոլորը: 

Մեր տեղեկություններով, սուպերմարկետների դեմ բոյկոտին միացել են մսամթերք արտադրող այլ ընկերություններ ևս՝ «Բարի Սամարացի», «Բեկոն», «Ցարսկի Պրոդուկտ» և այլն, ու իշխանություններից պահանջում են, որ անհավասար մրցակցային պայմաններին վերջ տրվի: 

Հիմնական պահանջն այն է, որ հավասար մրցակցային պայմաններ սահմանվեն մեծ ու փոքր խանութների համար, որպեսզի բոլորը նույն դաշտում կարողանան գործունեություն ծավալել: Հակառակ դեպքում փոքր խանութները չեն կարողանա սուպերմարկետների սկսած խելահեղ մրցակցությանը դիմանալ և արտադրողների հետ միասին կկանգնեն փակվելու վտանգի առջև: 

Արդյունքում աջից ու ձախից վճարվելիք գումարները երբեմն ավելի շատ են լինում, քան ստացվող եկամուտը: 

Ուստի, արտադրողն էլ իր հերթին է ստիպված բարձրացնում սննդամթերքի գինը, որպեսզի ի վիճակի լինի թե՛ վաճառքից գոյացած բոնուսային գումարները վճարել, թե՛ տեղի գումարը հասցնել, թե՛ գովազդի համար պահանջվող փողերը տալ:

 

Այսինքն՝ արտադրողը հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից՝ չի ցանկանում սպառողին նեղացնել, մյուս կողմից՝ չի կարողանում իր արտադրանքից եկամուտ ստանալ:

Ցավոք, այս ընթացքում պատկան մարմինները, մասնավորաբար Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը, ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս իրավիճակին վերջ տալու համար: Այնինչ, ստեղծված իրավիճակին լուծում տալու գործը հենց այս կառույցինն է:

Թե ինչքան կկարողանան արտադրողներն այս պայմաններում գոյատևել, պարզ չէ, քանի որ Հայաստանում մսամթերքի և մյուս ոլորտներում շուկան բավական փոքր է, իսկ մրցակցությունը՝ բավական մեծ: 

Եթե այս ամենին գումարենք արտադրության արդիականացման և վերազինման նպատակով տեղական ապրանք արտադրողների կողմից ներգրավված վարկային գումարներն ու դրանց դիմաց վճարվող տոկոսները, ապա պարզ կդառնա, որ արտադրողների եկամուտները զրոյից քիչ են ավելի:

Քանի որ, ինչպես նշեցինք, դեռևս արձագանք չկա, արտադրողներն իշխանություններին մեկ անգամ ևս կոչ են անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի 30 %-ին հասնող բոնուսային գումարների հարցը կարգավորվի, և ապրանք արտադրողներն ի վիճակի լինեն ավելի էժան գնով սննդամթերք մատակարարել: 

Դրա արդյունքում կօգտվեն թե՛ արտադրողը, թե՛ սպառողը: Հակառակ դեպքում օր օրի վատթարացող պայմանների պատճառով ո՛չ միայն մսամթերքի, այլև մյուս սննդամթերքի գինը էապես կբարձրանա, ինչը հերթական անգամ լարվածություն կառաջացնի երկրի՝ առանց այն էլ փխրուն տնտեսության զարգացման ճանապարհին:

 

Արտադրողների վերջին հույսը կառավարության միջամտությունն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2018-ին ժողովրդի աջակցությամբ իրականացված իշխանափոխությունը նպատակ ուներ նաև երկրում կարգավորել բոլոր ոլորտները: 

Ցավոք, ինչպես շատ ոլորտներ, ապրանքարտադրողների խնդիրները ևս, կարծես, մինչ օրս դուրս են մնացել իշխանությունների ուշադրությունից, ինչը չափազանց մտահոգիչ է, առավել ևս այն տեղեկությունների ֆոնին, որ լուծում չստանալու դեպքում արտադրողները կարող են դիմել ծայրահեղ միջոցների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ. ԱԳՆ Փոխոստիկանապետ է նշանակվել Նոր Նորքի նախկին թաղապետը Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ․ Նիկոլ Փաշինյան Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորվեց Ահազանգ է ստացվել, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան Փաշինյանն ուժային կառույցները օգտագործում է նյարդային համակարգը հանգստացնելու նպատակով. Անդրանիկ Թեւանյան «Ճվճվ Արոյի» որդին դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման. դատարանը հրապարակել է դատավճիռը Թեհրան-Երեւան երթուղին սպասարկող ընկերության ավտոբուսը վթարի է ենթարկվել. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել «Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով 13-ամյա հղի աղջնակը տղա է ունեցել Բացահայտվել է դանակահարության դեպքը. Հարվածը եղել է որովայնին Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվել է Կրեմլը վերլուծում է Թրամփի առաջարկած «դարի գործարքը» Ժնեւում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 20-ամյա զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանություն հասցնելու հոդվածով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ինչպես են ուղիղ եթերի ժամանակ բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (Video) Կոտայքի Արագյուղի մոտ BMW-ն շրջվել է եւ հայտնվել հարակից դաշտում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է (ֆոտո)
Ընտրեք շրթներկն ու իմացեք բնավորության առանձնահատկությունները ՖՈՏՈ․ Ով է Սիփան Փաշինյանի ընտրյալը «Ամուսինս զզվում է ինձնից. որոշեցի փոխել արտաքինս». ինչպիսի տեսք ունի այս աղջիկն այսօր Բժիշկներին հաջողվեց ուղղել այս փոքրիկի դեմքը. միայն տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր (Photo) Այս աղջիկը քնել է 800.000.000 տարի. Դուք կզրկվեք խոսելու ունակությունից, երբ տեսնեք, թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր դիպան ... Գոռ Եփրեմյանի գեղեցկուհի զոքանչը Էլենի պես նուրբ ու գեղեցիկ է (լուսանկարներ) Կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տարի անց, կարդալով այն հակառակ կողմից, անիծեց ամուսնուն Հիշում եք «Որբերի» Անին. տեսեք թե ինչպիսի օրիորդ է դարձել նա և ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին Լուլու Հաշիմոտո՝ աշխարհի միակ աղջիկ-տիկնիկը, ում իրական դեմքը երբեք ոչ ոք չի տեսել. ահա թե ինչպես է նա թաքցնում իր առեղծ... «Միայն մի ելք կա՝ մահը». Ի հայտ է եկել Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած նամակագրությունը
website by Sargssyan