WCIT 2019-ը մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն հայկական, այլ միջազգային մեդիայում. կազմակերպչական կոմիտեի նախագահ

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հյուրերը շատ պոզիտիվ են տրամադրված, որոշներն անգամ եկել են ինչ–որ պայմանավորվածությունների հայկական ընկերությունների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, NEWS.am-ի տաղավարում ասաց WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ ամփոփելով համաժողովը։ 

«Համաժողովն անցավ շատ զբաղված ե՛ւ ինձ համար, ե՛ւ այցելուների։ Այսօր շատերի հետ քննարկել ենք, արդյոք մեր այցելուները ժամանակ են ունեցել տեսնելու Երեւանը, շատերից ստանում ենք պատասխան, որ չէ, ժամանակ չեն ունեցել, որովհետեւ քննարկումներն այնքան հետաքրքիր են եղել, որ նրանք անց են կացրել համալիրում, որը կարծում եմ, որ շատ կարեւոր է։ Եվ դա էր մեր հիմնական սպասելիքը, որ կարողանայինք ստեղծել հետաքրքիր միջավայր շփվելու, որ երբ վերադառնային Հայաստանից ասեին ինչ լավ երկիր էր, ինչ լավ մարդիկ էին, ինչպիսի բարձր մակարդակի քննարկումներ են անցկացվել Հայաստանում»,–ասաց նա։

Նա խոսեց նաեւ համաժողովի համար ծախսված գումարից. «Վերջնական թիվ չեմ կարող ասել, երեւի թե ծախսվել է 4 մլն ԱՄՆ դոլարից ավելի, մեջ օգնել են հովանավորները եւ Կառավարությունը։ Google-ը, PicsArty-ը, AGBU-ն, Մոսկվա քաղաքը մեր հիմնական աջակինցերն էին։ Նման մեծ միջոցառում առանց կառավարության աջակցության հնարավոր չէր իրականացնել»։

WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն ուրախ է, որ համաժողովը բավականին մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն հայկական, այլ միջազգային մեդիայում։

Եսայանը, սակայն դժգոհում է, որ WCIT 2018-ը կազմակերպած երկրից՝ Հնդկաստանից կազմակերպչական առումով որեւէ ինֆորմացիա չի հաջողվել ստանալ, սակայն շեշտում է՝ հաջորդ համաժողովն անցկացվելու է Մալայզիայում, Հայաստանն աջակցելու է կազմակերպման հարցում ինֆորմացիան փոխանցելու առումով։

ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ»
website by Sargssyan