Հայ մասնագետները NIDays-ում կներկայացնեն անվարորդ մեքենաների վիրտուալ թեստավորման համակարգ

ADAS-HIL անվարորդ ավտոմեքենաների թեստավորման համակարգը, որը ստեղծել են հայ մասնագետները, կներկայացվի նոյեմբերի 20-21-ին Մյունխենում, NIDays ցուցահանդեսում։ Այս մասին NEWS.am-ին ասել է YEA Engineering ընկերության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը՝ նշելով, որ դա կդառնա միջազգային շուկա այդ համակարգերի արտահանման առաջին քայլը։

Նրա խոսքով՝ ADAS-HIL թեստային համակարգը ստեղծվել է ռուսական ընկերության պատվերով YEA Engeneering-ի մասնագետների կողմից՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։ ADAS-HIL-ը թույլ կտա անվարորդ ավտոմեքենաներ արտադրողներին լաբորատոր պայմաններում թեստավորել ADAS համակարգեր եւ դրանց բաղադրիչներ։ Մարդոյանը նշել է, որ ADAS համակարգը անվարորդ ավտոմեքենաների կարեւոր բաղադրիչն է։ Հենց այդ համակարգն է բացահայտում տեղեկատվությունն արտաքին աշխարհից, որի հիման վրա կայացնում է որոշում՝ արգելակել, շրջվել, ավելացնել կամ պակասեցնել արագությունը։

Այս փուլում մրցակցությունը շուկայում մեծ չէ, կա ընդամենը երկու ընկերություն, որոնք արտադրում են վիրտուալ թեստավորման համակարգեր։ Սակայն YEA Engineering-ում ստեղծված համակարգը ոչ միայն չի զիջում իր միջազգային անալոգներին, այլեւ առավելություններ ունի։ «Գերմանական ընկերություններից մեկը նման համակարգեր ունի, բայց երբ մենք ստուգեցինք ռադարների խթանման բնութագրերը, համոզվեցինք, որ մեր համակարգն առավելություններ ունի։ Ռադարների թեստավորման համար կարեւոր է, թե որքան մոտիկից կարելի է սիմուլացնել օբյեկտը։ Մեր սարքերում այդ բնութագրիչը 3,5-4 մետր է, նրանց մոտ՝ 7 մետր»,- ասաց նա։

 
ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ»
website by Sargssyan