Զոհրաբ Մնացականյանը թուրքմեն պաշտոնակցի հետ քննարկել է ընդհանուր օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հանդիպել է Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Արտգործնախարարները շնորհավորել են միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ:

Կողմերն անդրադարձել են ԱՊՀ գործունեությանը և նրա առջև ծառացած մի շարք օրակարգային խնդիրների:

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխադարձաբար ընդգծվել է առևտրատնտեսական կապերի, ոլորտային համագործակցության ծրագրերի իրականացման և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Այս գործընթացում կարևորվել է Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը:

Նախարարները նաև գոհունակություն են հայտնել երկու երկրների տարածքում պահվող համապատասխանաբար հայկական և թուրքմենական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ և հույս հայտնել, որ վերջինիս անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ռաշիդ Մերեդովը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:

Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր:

29-ամյա տղամարդը խաթարել է բժիշկների աշխատանքն ու կոտրել ընդունարանի մուտքի դռան ապակին Հրանտ Դինքին սպանողին ժանդարմերիայում լուսանկարելու հրամանը ես եմ տվել. նախկին Հրամանատար Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երեւանում Արցախի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արցախում անցկացվող ընտրությունների հսկողության առնչվող հարցերը Քաղաքացիները «Սանիթեք» ընկերությանը պատկանող 18 հատ աղբամաններ են հափշտակել. գործը դատարանում է Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին Վրաստանը Հայաստանի հետ սահմանին արգելոց կստեղծի Հայ նկարիչների ստեղծած կտավը հանձնվեց Չինաստանի դեսպանությանը՝ ի աջակցություն չին ժողովրդի Ոստիկանության բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար նշանակվելու լուրի մասին «Մասիս» ԲԿ-ում 5,5 կգ քաշով տղա երեխա է ծնվել Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. ընտանեկան բռնություն, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն Հիվանդանոցում մահացել է նաեւ վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է Արթուր Բաղդասարյանը և Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Եղանակը Հայաստանում Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ 1-2 տարվա ընթացքում ներկրված մեքենաները մաշվելու, գնալու են. կառավարությունն այստեղ անելիք չունի. տնտեսագետ Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել
website by Sargssyan