Դատապարտում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։

«Բարի Սամարացի» ընկերությունը մսի շուկայում վերջին զարգացումների մասին Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների իրականացումը «կարող է գոյատեւման հարց լինել». Մերկել Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում. ԱԻՆ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան Մեղրիում մասամբ այրվել է տներից մեկի տանիքը․ ԱԻՆ Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից. Բլոկն այցելել է Ծիծեռնակաբերդ Կոտայքի մարզում այրվում է տան տանիք․ ԱԻՆ Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել
website by Sargssyan