Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով 2 բժիշկներն արդարացվել են. վճիռը կբողոքարկվի

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրվող բժիշկներից երկուսը՝  Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանն արդարացվել են: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանը անմեղ են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված հանցանքի կատարման մեջ և արդարացվել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Սարգսյանը  աշխատելով «Շենգավիթ» ԲԿ–ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

NEWS.am–ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը նշեց, որ դատվճռի դեմ բողոք են պատրաստում, որն առաջիկայում կներկայացնեն Վերաքննիչ դատարան։

Փաստաբանի խոսքով՝  դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել և չի փարատվել այն հարցը, թե  բժիշկները կոնկրետ ի՞նչ գործողություններ էին պարտավոր իրականացնել, որը չեն արել, ինչն անզգուշաությամբ առաջացրել է տուժողի մահ։

Այդ փաստը որակվել է որպես չփարատված կասկած և մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալների։

Մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝  դատարանը պետք է գնահատեր և դատական ակտ կայացնելիս շեշտը դներ գործում առկա փաստերի, առաջին հերթին փորձագետների եզրակացության վրա, որով ասվում է, թե ինչ գործողություններ պետք է անեին բժիշկները, որոնց պայմաններում փրկվելու հավանականությունը մեծ էր։

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելով «Շենգավիթ» ԲԿ: 2 օր անց մահացել էր նաեւ Մերիի փոքրիկը: Մերի Մարգարյանի հղիությունը վարած, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ու 2015թ.-ի հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանի մասով դատաքննությունը շարունակվում է: Նրանց վերաբերյալ գործով դեռևս նախորդ տարի օգոստոս ամսին նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ»
website by Sargssyan