«Պատմական արժեք» ուսապարկի անորոշ ճակատագիրը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանափոխությունից հետո, երբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, նրա թիկնազորի անդամներից մեկին մշտապես կարելի էր տեսնել «հեղափոխական ուսապարկով»:
Այն ժամանակ մասնագետներն ասում էին, որ, ըստ երևույթին, Փաշինյանը հոգեբանորեն դժվարությամբ է բաժանվում հեղափոխականի կերպարից: Սակայն վերջին շրջանում այդ ուսապարկը անհետացել է:
Վերջերս լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ուր է ուսապարկը, անվտանգության այդ աշխատակիցը հրաժարվել էր պատասխանել՝ միայն նշելով, թե ապահով տեղում է:
Թե ինչքանով է «պատմական արժեք» ներկայացնում այդ ուսապարկը, որ անպայման շեշտվում է ապահով տեղը, հարցի մի կողմն է:
Խոսակցություններ կան, որ այդ ուսապարկը ամուր պահվում է «թավշյա հեղափոխությանը» նվիրված թանգարանում առաջնային տեղում դնելու համար:
Իսկ թանգարանի բացումը ձգձգվեց սուր հակազդեցության պատճառով, ու հիմա սպասում են հարմար պահի:
Թեպետ, գուցե ի վերջո վարչապետին բացատրել են, որ պարզապես «սիրուն չէ», երբ թիկնազորի անդամը շրջում է ուսապարկով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում