Իշխանությունը մտադիր է դատական համակարգը լիովին լծել իր «կառքին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը հավանության է արժանացրել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագիծը։ Հետաքրքրական է, որ ռազմավարությունը նախատեսում է այնպիսի քայլեր, որոնք ոչ թե երկրի ու պետության, այլ առաջին հերթին գործող իշխանության շահերից են բխում:

Կառավարության կողմից հաստատված նախագծում հետաքրքիր դրվագներ կան անցումային արդարադատության հետ կապված: 

Նախատեսվում է 2020 թվականի առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որն, ըստ նախագծի, ձևավորվելու է 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով:

Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաստահավաք հանձնաժողովը ուսումնասիրելու հենց 1991-2018 թվականների ընթացքում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների խախտումները, եթե փորձում են իրոք անկախ մարմին ստեղծել, ապա իշխանությունները ինչո՞ւ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը, թե՞ քանզի այս տարվա ընթացքում ամբողջությամբ իրենք են իշխանության, դրա համար էլ վստահ են, որ մարդու իրավունքների խախտումներ չեն եղել: Իզուր:

Մեկ այլ հարց է, որ 1991 թվականից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածին վերաբերող աղմկահարույց բացահայտումների մասին քրեական գործեր այդպես էլ չկան: 

Եվ եթե շարժվենք գործող իշխանության մտադրություններին համահունչ, ապա պետք է ընտրվեր 1998 թվականից մինչև 2018 թվականն ընտրված ժամանակահատվածը: 

Ի դեպ, որոշ փորձագետներ արդեն իսկ նշում են, որ նախագծում «1991-» ձևակերպումը պարզապես շղարշ է, և որ իրականում հենց 1998-ից 2018թ. ընկած հատվածն են միայն ուսումնասիրելու, թեպետ գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների խախտումները (և ոչ միայն) ահռելի քանակի են եղել հենց 1991-1998 թվականներին:

Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հայտարարել է, թե վերականգնելու է մինչև 1998 թվականը եղած ստատուս քվոն: 

Այս հայտարարությունը, ավելի ստույգ՝ ընտրված տարեթիվը, ինքնին խոսուն է և հստակ բնորոշում է այս իշխանությունների մտադրություններն ու գործելաոճը:

 

Հաշվի առնելով դատական համակարգի վրա Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից ճնշումներ գործադրելու ջանքերը՝ դժվար չէ հասկանալ, որ դատական համակարգի վեթթինգի հիմնական նպատակը հեղափոխական դատարանների ստեղծումն է, որոնք կիրագործեն հեղափոխական իշխանությունների կամքը, իսկ իշխանության ընդդիմախոսները հետապնդումների կենթարկվեն:

Բացի դրանից, եթե Փաշինյանն իրոք նպատակ ունի բարեփոխել դատական համակարգը, ապա ինչո՞ւ չի ցանկանում այդ բարեփոխումների շուրջ քննարկումներ անցկացնել և լսել նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ու տարբեր քաղաքական ուժերի՝ ներառյալ ընդդիմադիր կուսակցությունների տեսակետները և առաջարկությունները: 

Չէ՞ որ հարցը չի վերաբերում ինչ-որ կորած հիմնարկի, այլ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի ինքնուրույնության և անկախության մասին է, որը մեծ նշանակություն ունի երկրում ժողովրդավարության ապահովման տեսանկյունից։ 

Ուշադրության արժանի է նաև այն հարցը, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում հենց հաջորդ տարվանից անցնել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը: 

Չէ՞ որ դեռևս անցած տարվա օգոստոսից էր Փաշինյանը հայտարարում, թե անհապաղ անցնելու են անցումային արդարադատության ձևավորմանը: 

Թերևս խնդիրն այն է, որ եթե այսքան ժամանակ իշխանությունների համար հնարավոր էր դատարանների վրա ճնշում գործադրելու միջոցով ցանկալի դարձնել դատավորների վարքագիծը, ապա վերջերս ՍԴ-ի հարցում նրանք լուրջ դիմադրության հանդիպեցին, քանի որ այն անկախ մնաց իշխանությունների թելադրանքից, չնայած աչքի առաջ ունեին իրապես անկախ ու չհնազանդվող դատավորների հետ կատարվածը:

Եվ քանի որ ՍԴ-ի անկախ կարգավիճակը Փաշինյանի իշխանության համար կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել նաև առաջիկայում, կառավարությունը նախատեսում է արագ քայլերի անցնել։ 

Իսկ որպեսզի ՍԴում իրենց կողմից նախաձեռնված միակողմանի փոփոխությունները շատ աչքի չզարնեն, իշխանությունները նպատակ ունեն այդ պրոցեսը ներկայացնել անցումային արդարադատության կիրառման, դատական համակարգի բարեփոխումների սոուսի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Չի հաջողվում հայրենիք-սփյուռք փոխադարձ կապը ավելի բարձր մակարդակի հասցնել. «Փաստ» Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Գնացքի հետևից վազելու «մարտավարությունը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես» «Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել». «Փաստ» Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում. «Փաստ» Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. «Փաստ» Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ)
website by Sargssyan