ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրել է իր առաջին միջազգային խաղը
SocietyՏՈՆԵՐ
Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա՝ Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան Կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլումբոսի օր կամ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա՝ Բանակի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
մ.թ.ա. 782 - ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը:
1813-Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի համաձայն Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ:
1854 –ծնվել է գրող, հրապարակախոս Դիանա Աբգարը, որը եղել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա) և աշխարհում առաջին կին դիվանագետը։
1882 –ծնվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը:
1886- ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը:
1907 – ծնվել է խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը:
1926 – ծնվել է խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:
1928– ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար և երգահան Ջիվան Գասպարյանը։
1938 –ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:
1953- ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը:
1992– Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրել է իր առաջին միջազգային խաղը. մրցակիցը Մոլդովայի ընտրանին էր։
2001- Երևանում անցկացվել է շախմատի աշխարհի թիմային առաջնություն:
2006- Գրականության բնագավառում տարվա Նոբել յան մրցանակը շնորհվել է թուրք գրող Օրհան Փամուկին, որը Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել է ավելի քան մեկ միլիոն հայ և 30 հազար քուրդ:
2007- Երևանում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին` պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան:
2008- կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 282 համայնքներում:
2012 –վախճանվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 539—պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը
մ.թ.ա. 322-թշնամիների կողմից հետապնդվող անթենացի հռետոր և քաղաքական գործիչ Դեմոսֆենը, թույն ընդունելով, ինքնասպանություն է գործել:
1285 – Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա:
1492– ըստ ավանդույթի՝ Քրիստափոր Կոլումբոսը, ափ իջնելով Բահամյան Կղզիներում, հավատացած է եղել, որ հասել է Արևելյան Հնդկաստան, իսկ իրականում հայտնաբերել է Ամերիկան։
1654 –վախճանվել է հոլանդացի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսը:
1787- տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի Կինբուրգյան միջադեպը, երբ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը:
1792 – Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլումբոսի օրը:
1858– վախճանվել է ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ Ուտագավա Հիրոշիգեն
1886- ծնվել է արաբ բանաստեղծ և գրող Աբդ ալ-Ռահման Շուքրին:
1899 -Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները պատերազմ են հայտարարել Անգլիային:
1901 – Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ-ի նախագահի նստավայրին տվել է «Սպիտակ տուն» անունը:
1924 –վախճանվել է ֆրանսիացի գրող, Նոբել յան մրցանակակիր Անատոլ Ֆրանսը:
1931– Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը՝ 30 մետր։
1935 –ծնվել է իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին:
1940– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Ռումինիա, և դրանով սկսվել է ցամաքային Եվրոպայի նվաճումը։
1943 – վախճանվել է գերմանացի հոգեբան, գեշտալ հոգեբանության հիմնադիր և գլխավոր տեսաբան Մաքս Վերտհայմերը:
1955– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին։
1971 –կայացել է «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը Նյու Յորքում:
1977 –ծնվել է ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի Ժասմինը:
1991 – վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Արկադի Ստրուգացկին:
1996– տեղի է ունեցել Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։
1999 -Սարաևոյում ծնվել է երկրագնդի 6 միլիարդերորդ բնակիչը:
2003- սկսել է գործել «Ցինշեյան» չինական առաջին բարձրլեռնային արագընթաց երկաթուղին:
Կամո Խաչիկյան