Արմեն Գյուլբուդաղյանց․ Վստահ եմ, որ շատ կազմակերպված ֆուտբոլ կցուցադրենք և կհասնենք դրական արդյունքի

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում, նախախաղային ասուլիսում պատասխանեցին լրագրողների հարցերին։

«Միշտ պատրաստ եմ գոլ խփել: Նշանակություն չունի մրցակիցը: Կարծում եմ, որ դա հարձակվողի հիմնական գործն է: Փոքր թիմերի դեմ ավելի դժվար է խաղալը: Այդպիսի թիմերը խաղում են ավելի մեծ մոտիվացիայով: Լիխտենշտեյնն էլ վերջերս կարողացավ միավոր խլել Հունաստանից:

Ճիշտ է` մի փոքր դժվար է «Սոչիում» խաղալը: Վերջերս հաղթական գոլ խփեցի «Դինամոյի» դարպասը: Միշտ պատտտրաստ եմ օգնել նաև ակումբիս»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը:

«Հենրիխ Մխիթարյանից և Կամո Հովհաննիսյանից զատ բացակայում է նաև Կառլեն Մկրտչյանը: Հարցականի տակ է Արտակ Գրիգորյանի մասնակցությունը:

Հենրիխը մեր առաջատարն է, մեր ֆուտբոլային ուղեղը: Վստահ եմ, որ շատ կազմակերպված ֆուտբոլ կցուցադրենք և կհասնենք դրական արդյունքի: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի Կամո Հովհաննիսյանը կարողանա վերականգնվել մինչև Ֆինլանդիայի դեմ խաղը:

Սարգիս Ադամյանը փայլուն խաղ անցկացրեց «Բավարիայի» դեմ: Նա ունի առաջնորդի լավ որակներ և կարող է ուրախացնել մեր ազգին: Խաղը ցույց կտա, թե որքան ուժ կծախսենք վաղվա խաղում և ինչ վիճակում կմոտենանք Ֆինլանդիայի դեմ խաղին: Տեսնենք, թե որքան խաղաժամանակ կստանան նրանք վաղվա խաղում:

Գոռ Մալաքյանը լավ մարզավիճակում է: Հավատում եմ, որ Գոռը մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Սամվել Սուքիասյան՝ Վադուցից (Լիխտենշտեյն)

Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը Նավթի համաշխարհային գները նվազում են Ջերմաստիճանը կբարձրանա, կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան Սաստիկ բքի պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է. Արթիկում, Աշոցքքում, Չայնիի եւ Չարենցավանի հատվածներում գետնաբուք է Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար Փշատավան գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր «Վան» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի Կիեւում ձերբակալվել է «Անիսիմ» կեղծանվամբ քրեական հեղինակությունը Ֆրանսիայում շուրջ 7 հազար տուն հոսանքազրկվել է Դենիս փոթորկի պատճառով Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել ․ Քաղավիացիա Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում Հրդեհ՝ Տավուշի մարզում․ Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ՝ Ծաղկաձորում․ նա լուսանկար է հրապարկել
website by Sargssyan