Անատի Սաքանյանն իր աշխատանքային միջավայրում իրեն մեկուսացած ու օտա՞ր է զգում (տեսանյութ)
Երեկ դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի ծննդյան տարեդարձն էր։ Ծննդյան խնջույքը կազմակերպել էին երևանյան ռեստորաններից մեկում ու ներկա էին Անհասցե ծնվածները հեռուստասերիալի ողջ անձնակազմը։
Կարենն այս պահին նկարահանվում է այդ հեռուստասերիալում, որտեղ նկարահանվում է նաև Անատի Սաքանյանը։
Անատին խնջույքից պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում, թե ինչպես են բոլորը պարում ու ուրախանում, իսկ ինքը միշտ ուղղակի նստած նկարահանում էր։
Անկախ պարելու երաժշտությունից ու պարահրապարակում գտնվող մարդկանց քանակից, Անատին սեղանի մոտ նստած նկարում էր։
Կամ լավագույն դեպքում պարահրապարակի անկյունում կանգնած սելֆի էր անում։
Տարօրինակ է, թե Անատին ինչու է իրեն խորթ զգում այն միջավայրում, որում աշխատում է։ Կամ այդ դեպքում ինչու է գնում խնջույքի, եթե չի պատրաստվում ուրախանալ։