Որպես անհետ կորած որոնվող 78-ամյա տղամարդը հայտնաբերվել է
SocietyՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 8-ից որպես անհետ կորած որոնվող 78-ամյա Վ․ Սարգսյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Նախապատրաստվում են նյութեր: