Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը

Հոկտեմբերին 10-ին Հաագայի Դիլիխենտիա համերգասրահում Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն ու Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ, որին ներկա գտնվեցին պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանի գլխավորած պատվիրակությունը եւ Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անթոնի Բրույնը։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը ներկա էին նաեւ Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների եւ դատական ատյանների ներկայացուցիչներ, հոգեւոր, գործարար եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հոլանդահայ համայնքի անդամներ։

Համերգի մեկնարկին հնչեցին ՀՀ եւ ՆԹ պետական օրհներգերը, այնուհետ ներկաներին ողջույնի խոսք ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ շեշտելով, որ Կոմիտասը հայերի հավաքական գիտակցությունն է, որն իր մեջ ամփոփում է ե՛ւ մեր ձգտումները, ե՛ւ մեր ցավը, ե՛ւ մեր հաջողությունները:

Համերգին կատարումներով հանդես եկան ջութակահար ու դաշնակահար Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները: Հնչեցին Կոմիտասի «Կռունկը», «Ծիրանի Ծառը», «Վաղարաշապատի պարը, «Շուշիկին», «Ունաբին», Արամ Խաչատրյանի «Տոկկատա» դաշնամուրային մենանվագն ու «Երգ-պոեմը», Էդուարդ Բարսեղյանի «Ռաբսոդիան» եւ այլ ստեղծագործություններ:

Համերգից հետո շարունակված ընդունելությանը հյուրերը, կիսվելով տպավորություններով, կիսվում էին Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանների անկրկնելի կատարումմների տպավորություններով` ընդգծելով Կոմիտասի երաժշտության անգերազանցելի բնույթը, որը պետք է հնարավորինս շատ ներկայացնել աշխարհին՝ որպես համամարդկային արժեք:

Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Նավթի գները նվազել են Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX
website by Sargssyan