«2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է». Փաշինյանը կոչով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է փաստին, որ booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար:

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաեւ մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»:

 
Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո) Գյումրին այսօր կա եւ ապրում է նաեւ կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը՝ գյումրեցի գործարար կանանց հետ Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Թող մի անգամ վարչապետը գնա սպանված զինվորի տուն, և նա երբեք չի մոռանա. Ժաննա Ալեքսանյան «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո) Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից «Կարճ ասած հիմա ստեղ կլնեն՝ հողը կստանան».Փաշինյանը` ապրիլյանի մասնակիցների պապիկին Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը. Արայիկ Հարությունյան Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
website by Sargssyan