Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է …

Interview

Օրերս Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքը ներկայացրեց իր կյանքի ու առօրյայի, սիրո ու հպարտության արդյունքում ծնված, հոգի ու շունչ ստացած աշխատանքի պտուղները:

Այդ ամենը օր-օրի միախառնվում, ամեն օրվա պես սկիզբ են առնում յուրաքանչյուր բերդավանցու սրտում և ստեղծարար շնչով վարակում բոլորին: Միջոցառման նպատակը երևանցիների, երևանաբնակ տավուշցիների և բերդավանցիների միջև կապն առավել ամրապնդելն էր: Այն նաև հաշվետվության մի յուրօրինակ ձև էր, ցույց տալու համար, որ Բերդավանը ոչ միայն նոր վերելք է ապրում, այլև կանգուն է նախնիներից ժառանգած խորը արմատների ու ավանդույթները պահպանելու շնորհիվ:

Ասում են, սահմանապահ բնակավայրերի բնակիչների աչքերի փայլն ուրիշ է: Ուրիշ են նաև նրանց առօրյան ու ապրումները: Գուցե դրանք միահյուսվելու ու նորովի վերիմաստավորվելու շնորհիվ է հնարավոր դառնում շեն պահել հարազատ հողն ու պապերից ժառանգած օջախները:

Բերդավանից և սահմանապահ մյուս բնակավայրերից հարյուրավոր կիլոմետր հեռու ապրողի համար դժվար է պատկերացնել, որ Հայաստան աշխարհի փառահեղ անկյուններից մեկում՝ Բերդավանում ապրում ու արարում են տաղանդավոր մարդիկ, ովքեր ոչ միայն իրենց մտքում այլև կյանքում են վաղուց հաղթել թշնամուն, և այսօր շարունակում են կերտել իրենց վաղվա լուսավոր ապագան:

Սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը երկու տարի առաջ, այսօր արդեն 28 համայնքում գործող հայկական արվեստի և հանրահռչակման «Արար» ծրագրի շնորհիվ է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Բերդավանի հետ: Հենց այստեղ է ձևավորվել ամենամեծ խումբը, որն այսօր արդեն երգի, խեցեգործության, նկարչության և այլ բաժիններում մոտ120 շահառու ունի:

 

«Բերդավանը օրինակելի համայնքն է և՛ տնտեսության, և՛ մշակութային ակտիվության առումով: Բերդավանում ես բոլորովին այլ լիցքեր եմ ստանում: Բերդավանցիների աչքերի փայլն ուրիշ է: Ապրելով հենց սահմանի վրա, նրանք մեծից փոքր իրենց աչքերի փայլով ապացուցում են որ վաղուց հաղթել են թշնամուն:

Մեր ծրագիրը սկսել ենք Բերդավանից և հենց ամրոցի մոտ էլ հայտարարել ենք մեկնարկը: Դա ինձ համար խորհրդանշական սկիզբ էր, և կարող եմ ասել, որ Հայաստանը ոչ թե վերջանում է Բերդավանով կամ մյուս սահմանապահ գյուղերով, այլ Հայաստանը սկսվում է այդ համայնքներից՝ ի դեմս Բերդավանի: Բերդավանն ու մյուս համայնքները ամրոց են ոչ միայն Հայաստանի համար, այլ ողջ քիրստոնյա Եվրոպայի համար»,- ասաց Արսեն Գրիգորյանը:

 

 

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը Կանադայում 10 տարի հոգևոր ծառայություն մատուցելուց հետո հայրենիք է վերադարձել ու ստանձնել Տավուշի մարզի հոգևոր առաջնորդի դերը իր խոսքով՝ հայրենիքի, ազգի վերաճանաչողության ու Հայաստան աշխարհի նորովի բացահայտումը սկել է հենց Տավուշ աշխարհից:

«Հեռվից լսելով Հայաստանի սահմանապահ գյուղերի մասին իմ մոտ ցանկություն առաջացավ մարմնով ու հոգով այն ճանաչել ու զգալ: Եվ ինձ համար Տավուշը դարձավ ինքության, երկրի, ողջ անցյալի, ներկայի ու ապագայի վերաճանաչողության ու վերարժևորման նոր սկիզբ:

Այդ իմաստով մենք Տավուշը հռչակեցինք հույսի աշխարհ: Տավուշցին քաջ, արարող ժողովուրդ է: Եվ ամենակարևորը, որ այստեղ պահպանվել է հայության անաղարտ նկարագիրը: Տավուշը մենք վերանվանեցինք Տահույս: Աշխարհ, որը հույս է սփռում ոչ միայն մեր երկրի, տարածաշրջանի, այլև մեր ողջ հայության համար:Սա աշխարհ է, որտեղ հայրենիքի դարպասներն են, որը և՛ երկրի սկիզբն է, և՛ ավարտը, ուր խաչվում են վերջն ու սկիզբը: Եվ այս խաչմերուկում ես նորովի գտա նաև ինքս ինձ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Հոգևոր առաջնորդի խոսքով՝ սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է, որն իր մեջ կրում է հայի բոլոր ապրումներն ու հույզերը: Քչախոս է, չունի պաթոս, խոնարհ է ու հեզ: Իր հողն է մշակում, կրթություն ստանում, և այդպես իր մեջ կրում է ողջ հայրենիքը: Այսպիսին է յուրաքանչյուր տավուշցու առօրյան, որը լուռ արարում է, իր կենսագրությամբ ու գործով ամուր կանգնած հայրենիքի դարպասին, հայացքը հառած դեպի հակառակորդը, թիկունքում ունենալով պետությունն ու ժողովրդի միասնությունը:

«Սրանից ավելի մեծ ուրիշ ի՞նչ պատիվ կարող է լինել հայի համար: Աստծու առջև խոնարհվելով, մեր երկրի դարպասները պահելու և պահպանելու պատիվը շնորհվել է տավուշցուն և բոլորը՝ մեծից փոքր պատվով են կրում այդ խաչը: Եվ ինչքան ամուր լինի թիկունքը, այնքան արյունը կպակասի սահմանին:

Թիկունքում ապրողը չպետք է անտարբեր լինի սահմանը պահողի հանդեպ: Ուստի հարկավոր է ամեն ինչ անել սահմանում ապրողի հոգևոր, բարոյական, ֆիզիկական, նյութական, տնտեսական, կրթական, առողջապահական բոլոր հարցերը կատարյալի հասցնելու համար: Սահմանին ապրողն այսօր կարողանում է իր խնդիրը դարձնել առավելություն, և երբ ես Տավուշին ասում եմ Տահույս, ուզում եմ, որ մեր ոտքերն ամուր կանգնած լինեն մեր հողի վրա: Այդ առումով Տավուշը բացառիկ է»,- ասաց Բագրատ Սրբազանը:

 

 

Արմատներով բերդավանցի, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բերդավանցիների առանձնահատկությունը անսահման ազնվությունը ու բարությունը, տաղանդն ու աշխատասիրությունն է, որի շնորհիվ կարողանում են ոչ միայն արտաքին թշնամուն սաստել, այլև ներքին խնդիրները հաղթահարել:

«Նոյեմբերյանի շրջանում Բերդավանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, արտադրական պոտենցիալով, կազմակերպվածությամբ և կամեցողությամբ: Պատերազմի տարիներին Բերդավանում էինք կազմակերպում ադրբեջանցիների հետ հանդիպումները, բերքահավաքի ժամանակ զինադադարի պայմանավորվածության ձեռք բերումից մինչև պատանդների ու դիակների փոխանակում:

Իհարկե, հակառակորոդը հայտնի է իր անազնիվ կեցվածքով, միշտ փորձել է խաբել, բայց չի կարողացել մեզ հաղթել: Դա նաև հակառակորդի ջենթլմենթության պակասի մասին է խոսում, ինչն ավելի ակնառու դարձավ պատերազմի ժամանակ: Հակառակորդը մի բան մտածում է, մի ուրիշ բան անում, բայց Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների շնորհիվ հաջողվել է նրանց լռեցնել»,- ասաց Հ. Ղազարյանը:

Սահմանից ընդամենը 1 կմ, իսկ Ադրբեջանական գյուղից մոտ 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերդավանը ինչպես պատերազմի տարիներին, այսօր էլ շարունակում է անառիկ ու կանգուն մնալ և գործով ապացուցել, որ դեռ շատ ասելիք ունի ոչ միայն համյան հայությանը, այլև աշխարհին:

«Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք բարոյականության և արժեհամակարգի պահպանման, քանի որ անցած 30 տարիներին խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը, քայքայվել է տնտեսությունը, փլուզվել գիտությունը, կրթությունը, մշակույթը: Ներկայում բոլորիս նպատակը նոր Հայաստանի ու հայի արժեհամակարգի վերարժևորումն է և վերադարձը մեր նախնիների ազնվագույն արմատներին:

Ես հաճելիորեն զարմացած և տպավորված եմ այս միջոցառումով: Ուրախալի է, որ Բերդավանում ունենք նման պայծառ երիտասարդներ, ինչը մեր խոստումնալից ու լուսավոր ապագայի վկայությունն է: Սա նաև հարաբերություններ ձևավորելու նոր մշակույթ էր, ինչը կարող է օրինակ ծառայել մյուսների համար նույնպես»,- ասաց Հ. Ղազարյանը:

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal