Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թևակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։ 

Տեղեկությունների համաձայն, հարցն այս ամիսների ընթացքում եղել է արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և դրա հետ կապված մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ փակ ձևաչափով, որին մասնակցել են ՀԿ սեկտորի իշխանական «կորպուսի» ներկայացուցիչները, և ռազմավարական մի քանի դրույթներ են քննարկվել։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին հարցը նախատեսվում է քննարկել նաև «Իմ քայլ ը» խմբակցության ներսում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն. կա տեղեկություն, որ նախագծի հարակից զեկուցողին առաջիկայում կգործուղեն Ստրասբուրգ՝ հարցի հետ կապված որոշակի մանրամասներ տեղում ճշտելու և խորհրդարանում հնարավորինս պատրաստված ներկայանալու համար։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ստամբուլ յան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա, արագացված կարգով, նաև ԱԺ լիագումար նիստում։ 

Հավելենք, որ ինչքան էլ իշխանական խմբակցությունում փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե այդ հարցի վերաբերյալ իրենք միասնական են, և ոչ մի տարաձայնություն չկա, սակայն, ՔՊ աղբյուրը թերթին փոխանցել է, որ Փաշինյանի թիմի ներսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված կան շատ լուրջ տարաձայնություններ, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան ողջ հանրությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ»
website by Sargssyan