Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից է նաև Սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը:

Կառավարության ղեկավարի՝ վարչապետի լիազորությունների քննարկումը սահմանադրական հանձնաժողովի կողմից հետաքրքրական է այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և պետք է «սուպերվարչապետական» համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ: 

Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած, «սուպերվարչապետական» համակարգը: 

Եթե իրոք վերջինիս անհանգստացնում էր չափազանց շատ լիազորությունների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, ապա կառավարությունը կարող էր դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել գործադիրի ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ, որի մասին խոսք չկա:

Դրան գումարած՝ վարչապետի ինստիտուտին չափից շատ լիազորություններով օժտելու շուրջ իր հայտարարություններում Փաշինյանը երբեք չի նշել, թե կոնկրետ ինչ լիազորություններ է նախատեսում կրճատել, փոխարենը խոսել է նախագահի ինստիտուտի համար մի քանի արարողակարգային լիազորություններ ավելանալու հավանականության մասին:

Բացի այդ, եթե դիտարկում ենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում նշված են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման, սահմանադրական հանրաքվեի նախաձեռնման պրոցեսի ժամկետները, ապա պարզ է դառնում, որ վարչապետի ինստիտուտի լիազորությունների հետ կապված Փաշինյանի հայտարարություններն ընդամենը պոպուլիստական բնույթ են կրում: 

2021 և 2022 թվականներին նախատեսվում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իրականացնելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և միայն 2023 թվականին է ավարտելու նախագծի մշակումը, որից հետո նոր տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե կազմակերպելու գործընթացը:

Ստացվում է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններում կարող է խոսք գնալ վարչապետի ինստիտուտի լիազորությունները կրճատելու մասին, ապա դա պետք է որոշվի հանրաքվեի արդյունքներով, որը նախատեսվում է 2023 թվականից ոչ շուտ: 

Իսկ 2023 թվականին, ինչպես գիտենք, նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները: 

Այսինքն՝ Փաշինյանը մտադիր է 5 տարի պահպանել «սուպերվարչապետական» համակարգը մինչև հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե, իհարկե, մինչ այդ մնա վարչապետի պաշտոնում: 

2023 թվականին նախատեսվող ընտրություններից առաջ էլ, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնվի, թե ուժերի ինչ բալանս է առկա քաղաքական դաշտում. 

եթե ներկայիս իշխող ուժը դեռ շարունակի մնալ իշխանություն և ինչ-որ հրաշքով հաղթելու թեկուզ չնչին շանսեր ունենա, ապա, ըստ երևույթին, վարչապետի ինստիտուտից մի քանի ձևական լիազորություններ կկրճատվեն, իսկ եթե ՔՊ-ն հաղթելու շանսեր չունենա, ապա «կքառատեն» վարչապետի լիազորությունները. չէ՞ որ իրենք չեն շարունակելու պաշտոնավարել կառավարությունում:

Այս համատեքստում տարօրինակ է, որ իրենց ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար բարձրաձայնում էին, թե «սուպերվարչապետական» համակարգը պետք է փոխվի, քանի որ այն պահպանելը չի կարող հասկացվել նաև միջազգային հանրության կողմից, վերջին շրջանում այս հարցի շուրջ նույնիսկ ծպտուն չեն հանում և լծվել են Փաշինյանի գործողությունները հիմնավորելու, արտախորհրդարանական ընդդիմության վրա ցեխ շպրտելու գործին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գյումրու ԲԿ-ի բակում մեկ տասնյակից ավելի թափառող շներ են հավաքվում, հարձակվում են աշխատակիցների վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Ոչ թե նա էր վազում կոչումների հետեւից, այլ կոչումներն էին վազում իր հետեւից. Ռուբեն Բաբայանը՝ Մանարյանի մասին ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին «Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան
website by Sargssyan