«Ի՞նչ սրտով գնա­յի ու հաշ­վառ­վեի մի հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ շա­բաթ­ներ առաջ երի­տա­սարդ կի­նը և նրա չծնված երե­խան մա­հա­ցան»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2008 թվականից հղիներին տրվում է ծննդօգնության պետական հավաստագիր, որի համաձայն՝ ՀՀ-ում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է անվճար: 

Պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները ներառում են հղիության նախածննդյան հսկողությունը, ախտաբանական ընթացքի բուժօգնությունը, ծննդաբերությունը և հետծննդյան խնամքը, ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով:

Նոր մոլորակ չենք հայտնագործի, եթե ասենք, որ սա էականորեն նվազեցնում է ընտանիքի ծախսերը, որտեղ պետք է երեխա ծնվի, և շատ կարևոր է, որ պետությունը տարիներ առաջ ստանձնել և հիմա էլ շարունակում է կատարել այս պարտավորությունը: 

Մեր ընթերցողներից մեկը, սակայն, շաբաթներ առաջ մի խնդրի հետ է բախվել, երբ գնացել է Երևանի հիվանդանոցներից մեկը՝ որպես հղի հաշվառվելու: 

Մարին (անունը փոխված է-խմբ.) հաշվառված է Արարատի մարզում և չնայած ամուսնությունից հետո բնակվում է Երևանում, սակայն բնակության հաշվառման հասցեն չի փոխել: Օրեր առաջ, երբ նա հաշվառվելու նպատակով այցելել է երևանյան բժշկական կենտրոններից մեկը, նրան տեղեկացրել են՝ պետք է մի շարք վճարումներ կատարի: Վերջինս հետաքրքրվել է՝ իսկ ծննդօգնության պետական հավաստագի՞րը: 

Մարիին իրազեկել են, որ նա չունի Երևանի գրանցում, իրենց հիվանդանոցն էլ մասնավոր է, և դրա համար պետք է գնա իր հաշվառման վայր, այս դեպքում՝ Արարատի մարզ: 

Նա նշում է՝ մասնավոր հիվանդանոցում հաշվառվելը մեծ ծախսեր է պահանջում, ինչի հնարավորությունն ինքը չունի: 

Նաև հավելում է՝ որևէ դեպքում չի հաշվառվի Վեդու ծննդատանը: «Հեռավորությունը լուծելի խնդիր է: Մեքենայով կարող եմ մարզ հասնել հետազոտությունների կամ էլ ստուգման նպատակով: 

Բայց կա մեկ այլ, ավելի կարևոր խնդիր: Ի՞նչ սրտով գնայի ու հաշվառվեի մի հիվանդանոցում, որտեղ շաբաթներ առաջ երիտասարդ կինը և նրա չծնված երեխան մահացան: Ու դա առաջին դեպքը չէր: 

Բոլորն են խոսում, որ չնայած այդ հիվանդանոցնում ծննդկանների ու երեխաների մահվան դեպքեր էլի են գրանցվել, սակայն բժիշկները շարունակում են աշխատել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մարին: 

Նա զանգահարել է առողջապահության նախարարություն՝ իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: 

Նրան տեղեկացրել են, որ ծննդօգնությունը կլինի անվճար, երբ նա հաշվառվի իր բնակության վայրում գտնվող հիվանդանոցում: 

Բացի դա, Երևանի հիվանդանոցներում մատուցվող բուժօգնությունն անվճար է նաև այն դեպքում, եթե մարզում հաշվառված ծննդկանի կամ նրա պտղի կյանքին վտանգ է սպառնում։ 

Այս դեպքում մարզային հիվանդանոցը տալիս է ուղեգիր, ըստ որի՝ ծննդկանը դիմում է մայրաքաղաքի այն հիվանդանոցը, որտեղ ցանկանում է անցնել բուժզննում:

Երկար պրպտումներից հետո Մարին այժմ հաշվառվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, որտեղ հաշվառման օրից ոչ մի վճարում չի կատարել: 

Այստեղ անկետա են լրացրել, նա տեղեկանք է բերել իր փաստացի բնակության վայրից, որ այժմ ապրում է Երևանում: Վճարումներ կկատարի միայն այն դեպքում, երբ անհրաժեշտություն առաջանա լրացուցիչ հետազոտություն անցնելու մայրաքաղաքի որևէ ախտորոշիչ լաբորատորիայում։ 

Մարին նշում է՝ լիովին հասկանալի է, որ այս մեխանիզմը ստեղծվել է նրա համար, որ կանոնակարգվի հղիների՝ բժիշկներին դիմելիության խնդիրը. մարզում հաշվառված կանայք դիմեն մարզային, իսկ Երևանում հաշվառվածները՝ մայրաքաղաքի բուժհաստատություններ, և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կինը ուղեգրով գա մայրաքաղաքի հիվանդանոց: 

«Գաղափարը հասկանալի է, բայց մարզային բուժհաստատություններում խնդիրներ շատ կան: Եթե հաշվառվեի Վեդու հիվանդանոցում, արդյո՞ք իմ վախերը հղիությանս ընթացքում չէին վնասի թե՛ ինձ, թե՛ երեխայիս: 

Նախարարությունն այս խնդիրներին պետք է լուծումներ տա, իր ուշադրության կենտրոնում պահի հատկապես մարզային բուժհաստատությունները»,եզրափակում է մեր զրուցակիցը:

Հ. Գ. Մեր նյութի հերոսը կարողացել է կողմնորոշվել և ի վերջո գտնել բուժհաստատություն, որտեղ ծառայությունները մատուցվում են անվճար, բայց վստահաբար կան բազմաթիվ դեպքեր, երբ չիմացության կամ չկողմնորոշվելու դեպքում շատերը կկանգնեն նույն խնդրի առջև, ուստի նախարարությունը պետք է ձգտի նրան, որ գործընթացներն ավելի պարզ ու հասկանալի լինեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան «Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է հարազատներին»․ Նաիրա Զոհրաբյան Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ. Սուրեն Սուրենյանց Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում
website by Sargssyan