Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Հարց.- Ինչպե՞ս է վարչական բողոքի հիման վրա հարուցվում վարչական վարույթը Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններում, և ի՞նչ որոշում կարող է ընդունվել հարուցված վարչական վարույթի արդյունքում:

Պատասխանում է փաստաբան Լիլիթ Սահակյանը:

Վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է քաղաքացու կողմից բողոքը վերադաս վարչական մարմնի համապատասխան բաժին մուտքագրելու օրը: Վերադաս վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել արդյոք պահպանված են բողոք բերելու համար սահմանված պահանջները: 

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքում վերադաս վարչական մարմինը համարվում է Երևանի քաղաքապետարանը, որը պարտավոր է վարույթ հարուցելուց հետո վարույթն իրականացրած վարչական մարմնից, այսինքն` 12 վարչական շրջանների այն վարչական շրջանից, որի կայացրած վարչական ակտի, գործողության կամ անգործության դեմ բերվել է բողոքը, անհապաղ պահանջել վարչական վարույթի վերաբերյալ գործը (նյութերը): Վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս վարչական մարմին, այսինքն՝ Երևանի քաղաքապետարան: 

Վարչական բողոք ներկայացնելը կարող է ուղղված լինել.

-վարչական ակտի կատարումը կասեցնելուն, այսինքն` բողոքաբեր անձը պետք է մանրամասն շարադրի այն հանգամանքները (հիմնավորումները), որոնց պատճառով առաջացել է անհրաժեշտություն կասեցնելու վարչական ակտի կատարումը,

-վարչական մարմնի գործողությունների դեմ, այսինքն` բողոքարկելու այն գործողությունները, որոնք կատարվել են վարչական մարմնի կողմից, մանրամասն նշելով դրանց անօրինականությունը հաստատող փաստարկները, ինչպես նաև դրանց իրականացման անհրաժեշտության բացակայությունը, 

-վարչական մարմնի անգործության դեմ, այսինքն` բողոքարկելու վարչական մարմնի այն անգործությունը, որի հետևանքով առաջ են գալիս բացասական հետևանքներ:

Վարչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, բողոքի քննման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

-բավարարում է բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն: 

Եթե բողոքը ներկայացվել է վարչական ակտի դեմ, ապա վերադաս վարչական մարմնի կողմից վարչական ակտը կարող է ճանաչվել անվավեր կամ առոչինչ, կամ վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նոր վարչական ակտ: 

Եթե վարչական բողոքը բերվել է վարչական մարմնի գործողության դեմ, ապա վերադաս վարչական մարմինը կարող է բողոքարկվող գործողությունը ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնել տվյալ գործողությունը` դիմումն ընդունելու պահին այդ գործողությունը շարունակվելու դեպքում: 

Եթե ներկայացվել է բողոք, որն ուղղված է վարչական մարմնի անգործության դեմ, ապա բերված բողոքի արդյունքում կարող է ընդունվել որոշում` հայցվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու վերաբերյալ,

-մերժում է բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Վարչական մարմինը` Երևանի քաղաքապետարանը, կարող է ընդունել վերոնշված որոշումներից որևէ մեկը, կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։

Վերադաս վարչական մարմինը` Երևանի քաղաքապետարանը, բողոքը թողնում է առանց քննարկման, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարգելի չեն ճանաչվել ժամկետը բաց թողնելու պատճառաբանությունները:

 

 

 

2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մարտական հրաձգություն. դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետեր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը
website by Sargssyan