ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան

ՏՈՆԵՐ

Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր , Բելառուս՝ Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1809– ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը:

1901- ծնվել է խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:

1906 – ծնվել է խորհրդահայ անասնաբույժ Պարույր Հովհաննիսյանը:

1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը:

1922– ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:

1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:

1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:

1980– վախճանվել է ճանաչված գրող Մուշեղ Գալշոյանը:

1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:

2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

2007-Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիայի» ոչնչացման:

2012- Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել նորակառույց 1756 բնակարան:

2013- Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի հետ։

2015- թվով 50 ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ, ըստ նրանց, շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոն:

533 -բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն՝ այն հետ գրավելով բարբարոսներից:

1570- հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:

1608 -ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին:

1666 -Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը, առաջին անգամ ժիլետ հագնելով, այն դարձրել է մոդայիկ հագուստ:

1785 –ծնվել է չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան:

1814 –ծնվել է ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:

1815 –Նապոլեոն Բոնապարտն աքսորվել է Սուրբ Հեղինեի կղզի:

1817 –վախճանվել է լեհ ռազմական և քաղաքական գործիչ Թադեուշ Կոստյուշկոն:

1844 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:

1859 –ծնվել է օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Կոստա Խեթագուրովը:

1863 -ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է առաջին սուզան ավ «Hunley»-ն, ընդ որում, խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և նրա 7 հոգանոց թիմը:

1880- ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր 632 տարի առաջ:

1897 -ծնվել է գրող Իլ յա Իլֆը («12 աթոռ» «Ոսկե հորթը»):

1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):

1926 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:

1928 -գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով:

1940 -էկրան է բարձրացել Չարլի Չապլինի «Մեծ դիկտատոր» կինոնկարը:

1959 –վախճանվել է ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերան:

1962 -սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի 13-օրյա դիմակայություն էր՝ կապված խորհրդային հրթիռները Կուբայում տեղադրելու հետ, դիմակայությունը ամբողջ աշխարհին կանգնեցրել էր միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:

1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբան», որն ունի մոտ 8900 կմ երկարություն:

1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:

1990- ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբել յան մրցանակի:

1992 - Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել իրականացված 52 սպանությունների համար:

1997– տիեզերք է ուղարկվել «ԿասսինիՀյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը Սատուրն մոլորակի հետազոտության համար, ներկայումս այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

1999- ОРТ հեռուստաընկերության եթերից հանվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը:

2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ՝ 7,87% անկումով:

Կամո Խաչիկյան

 

2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մարտական հրաձգություն. դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետեր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը
website by Sargssyan