Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20։05-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գրիգոր Հ-ին 27-ամյա Արթուր Ս-ին։

Ոոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Վազգեն Ա-ին ծեծողների մեջ են եղել Վրացական փողոցի բնակիչ՝ 23-ամյա Վարդան Ա-ն և Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Հ-ն։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես անհայտ անձի ինքնությունը պարզելու, այնպես էլ նրան ու Վարդան Ա-ին և Գոռ Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝բերման ենթարկվածներից Գրիգոր Հ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։ Իսկ վիճաբանության պատճառը եղել է այն, որ Վազգեն Ա-ն, ով մասնագիտությամբ կահույքագործ է, մոտեցել է նշված հասցե և պարզապես նրանց խնդրել է հայտնել ինչ-որ հասցեի վայր։ Վերջիններս էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, եղել են ոչ սթափ վիճակում, պատասխանել են, թե «դու ո՞վ ես, որ մեզանից հասցե իմանաս» և, Վազգեն Ս-ն էլ քաղաքավարությունից ելնելով՝ հայտնել է, որ «կներեք», իսկ «տաքգուխներն» էլ, թե «կներեքով հարց չի լուծվի» ու հարձակվել, ծեծի են ենթարկել Վազգեն Ս-ին։

 
Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն
website by Sargssyan