Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահը պայքարի մեջ չէ, նա սովորականի պես իր աշխատանքն է անում։ Այս մասին այսօր՝ ասաց Հրայր Թովմասյանն ի պատասխան լրագրողի հարցին, թե մինչև վերջ պայքարելո՞ւ է ՍԴ նախագահի պաշտոնում մնալու համար. «Ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն»:  

Իսկ թե ի վերջո ե՞րբ կհեռանա ՍԴ-ից, նա պատասխանեց. «Երբ որ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ որ իրավական առումով այդ ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:

Վերջերս Մոսկվա գնալու նպատակի վերաբերյալ Թովմասյանը նշեց, որ այն եղել է անձնական. «Կարող եմ մի փոքր էլ գաղտնիք բացել, կապված էր տղայիս սպորտային առողջության հետ, ինքը ուներ սպորտային տրավմա»:

Անդրադառնալով  թերի հայտարարգրված ունեցվածքի վերաբերյալ հրապարակումներին՝ ՍԴ նախագահը ասաց, որ ինչ ունի, հայտարարագրված է. «Իմ կնոջ քույրը, իմ կնոջ եղբայրը, իմ հորեղբայրը, իմ քեռու տղաները այն ժամանակահատվածում թե՛ Հայաստանում և թե՛ Հաից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ես տարածաշրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, ինձ բավարար է, եթե հետևեք իմ հայտարարագրերին, կտեսնեք, որ հանրային ծառայող դառնալուց հետո իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ, հայրական տունը չհաշված, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել է և գնվել է մեկ բնակարան»:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրուցել է մինչ ՍԴ որոշումը։ Նա ասել է, որ արձակուրդ է վերցրել, որպեսզի գործը անաչառ քննվի․ «Այո, Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը, նստել, ոչինչ չասել չէր ստացվի․ ինչ-որ բան ասել, եթե քեզ է վերաբերում, ապա ևս խնդիր է, իսկ ՍԴ-ն չունի ընթացակարգ, որ այս նիստին չմասնակցեի: Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»: Իսկ թե ինչու է այցելել ՍԴ, ասաց՝ որոշ թղթեր կային այլ նիստերի առնչվող։

Նա նշել է նաեւ, որ եթե ԱԺ դիմումն ընդունվի ՍԴ վարույթ, ավտոմատ կկասեցվեն իր  լիազորությունները, բայց նաեւ ընդգծել է, որ դա դեռ չի նշանակում՝ ինչ է լինելու․ «Մի բան կարող եմ խոստանալ, եթե ընդունվեց վարույթ, ապա իմ աշխատավարձը պահպանվելու է, ես այդ աշխատավարձը որեւէ հիմնադրամի կփոխանցեմ, որովհետեւ չեմ աշխատելու այդ ընթացքում»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։

Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա Երևանում նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Երեւանյան դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մարտական հրաձգություն. դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետեր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո
website by Sargssyan