Կույսեր, հնարավոր են ընտանեկան վեճեր․ հոկտեմբերի 15-ի աստղագուշակը

Խոյ: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան՝ ձեր ծրագրերն իրագործելու համար: Հարկ եղած դեպքում կդիմեք խորամանկության, և ինչ գնով էլ լինի, ցանկալի արդյունքի կհասնեք: Մտերիմների հետ շփումը հաճելի կլինի: Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Այսօր կարող եք կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք: Որքան ավելի համարձակ լինեն ձեր մտահղացումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրականացումը ձեզ օգուտ կբերի:

Ցուլ: Այսօր ծագած բոլոր խնդիրներին հանգիստ վերաբերվեք: Շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են ուրախալի իրադարձություններ: Կհասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին: Կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում: Հրաշալի օր է առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու համար: Ձեր բոլոր առաջարկները և նախաձեռնությունները հավանության կարժանանան: Կարող եք ուղևորությունների մեկնել, սիրելիները սիրով կընկերակցեն ձեզ:

Երկվորյակ: Եթե ինքնախաբեությամբ չզբաղվեք և ինքներդ խնդիրներ չստեղծեք, ապա հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Կարող եք թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են ռոմանտիկ զարգացում ունենալ:

Խեցգետին: Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձությունները քիչ հավանական են: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն ձանձրալի և հոգնեցուցիչ կթվա: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ստիպված կլինեք համակերպվել, որ այսօր հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր պակաս տաղանդավոր են, անգամ առանձնանում են իրենց հիմարությամբ: Ամեն դեպքում թույլ մի տվեք, որ նախանձը գլուխ բարձրացնի, նամանավանդ որ սեփական հաջողությունը սարերի հետևում չէ: Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կոգեշնչեն ձեզ, հակառակ դեպքում մռայլ մտքերից չեք խուսափի:

Առյուծ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների ծրագիր են կազմել և այժմ հետևում են դրան: Բանավեճերում առավել ինքնավստահ եղեք, պնդեք ձեր տեսակետը: Ի վերջո հաղթանակ կտանեք, և ընդդիմախոսներիը ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացիությունը: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք, սակայն, ժամանակավոր բնույթ են կրում, և անհանգստանալու կարիք չկա: Աշխատանքին վերաբերող հարցեր քննարկել չարժե: Գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն:   

Կույս: Օրը հագեցած է ոչ միայն հաճելի իրադարձություններով, այլ նաև անախորժություններով: Հնարավոր են ընտանեկան վեճեր, որոնք հարաբերություններում լարվածություն կստեղծեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն, ինչի համար հետագայում կզղջան և կաշխատեն ուղղել թույլ տված սխալները: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Հեշտությամբ կհաջողվի գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Շատերի համակրանքին կարժանանաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, ձեռք բերել հագուստ, օծանելիք, նաև այնպիսի իրեր, որոնք կընդգծեն հասարակության մեջ ձեր բարձր դիրքը:

Կշեռք: Այսօր աշխատեք ստվերում մնալ և ավելորդ ուշադրություն չգրավել: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահղացումներ կունենան, որոնց իրագործումը կնպաստի մասնագիտական աճին և կավելացնի եկամուտը: Ծրագրերի իրականացման հարցում շտապողականություն դրսևորել չարժե: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում: Այսօր հաշվի կառնեք մտերիմների փորձը և զերծ կմնաք սխալներից: Իմաստուն մարդիկ ճիշտ խորհուրդներ կտան:  

Կարիճ: Գործերը լավ կդասավորվեն, անհանգստանալու կարիք չկա: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիին զարմացնելու հնարավորություն կունենաք: Սիրային ժամադրությունները հաճելի ու տպավորիչ կլինեն: Շրջապատի համակրանքին արժանանալու համար խորամանկության դիմելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փորձեք ձեզ բնական պահել: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Կարող եք նոր գործեր ձեռնարկել:

Աղեղնավոր: Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների, գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք:

Այծեղջյուր: Օրն առավել լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհիանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա: 

Շարունակությունն՝ այստեղ

 

2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մարտական հրաձգություն. դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետեր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը
website by Sargssyan