Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով, որ առանց գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի  նիստը շարունակվել չէր կարող եւ այն հանգամանքը, որ դատարանը մեկ այլ ամբաստանյալ Սեյրան Օհանյանին թույլատրել է հոկտեմբերի 21–ից նոյեմբերի 4–ը բացակայել Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5–ին,  ժամը 13:00–ին։

Այսօրվա  նիստում Քոչարյանի փաստաբանները տեղեկացրել էին, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում դեռեւս հնարավոր չէ։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Ստացվել են պետական հանձնաժողովների կողմից բոլոր անհրաժեշտ համաձայնությունները Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Երբ ստում են Ով է շուտով հրաժեշտ տալու իր պաշտոնին. «Հրապարակ» Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով. գրանցվել է մահվան 16 դեպք «Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները «Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից
website by Sargssyan