«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին

Օրերս «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանը հայտարարեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» խորագիրը կրող դրամաշնորհի մրցույթի հաղթողների անունները: 

Դեռ երեք ամիս առաջ մեկնարկած մրցույթի դիմումատուները թվով հիսունութն են եղել՝ ՀԿ-ի ներկայացուցիչներ և անհատ անձինք: 

15 միլիոն դրամ բյուջեով դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությանը ներկա էր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Ողջունելով մրցույթի հաղթողներին նա կարևորեց նրանց ներկայացրած ծրագրերի իրագործումը ի նպաստ մեր ազգային արժեքների պահպանման և տարածման հարցում :

 

Հաշվի առնելով, որ մեր օրերում առկա խնդիր է հատկապես մշակույթի, կրթության, արվեստի ոլորտներում մարտիկի պես պայքարել մեր ազգային արժեքների պահպանման հարցը, ուրեմն պետք է ազգովին աչալուրջ կերպով հետևենք, որպեսզի հետագա սերունդների առջև չլինենք հանցագործ անտարբերության վկաներ, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք թե օտարածին բարքերն ու գաղափարները ինչպես են ներմուծվում մեր երկիր և կյանքի կոչվում ամենատարբեր ճանապարհներով :

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հայտարարած մրցույթին հնարավորություն էին ունեցել մասնակցել առանց տարիքային սահմանափակման ( հաղթողների մեջ էին 10 դասարանի աշակերտներ, հոգևորական , ռեժիսոր ): Հիմնադրամի կողմից լինելու է հետևողական մոտեցում, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը իրագործվեն նշված ժամկետներում:

Ի դեպ առաջիկայում նույն թեմայով կլինի հաջորդ փուլը, որին կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանի լրագրողների անմիջական միջամտությամբ, նրանց ներկայացրած ծրագրերով ու սկզբունքային աշխատանքների միջոցով կարող ենք էլ ավելի զարգացնել ու խթանել ազգային արժեքների պահպանումը մեր երկրում:

Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով
website by Sargssyan