Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ

Հասարակությունը սխալ պատկերացում է կազմել, թե Գյումրիում արդեն բացվել է ավտոմեքենաների մաքսազերծման կետը, բայց դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում,  2019 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում, հոկտեմբերի 15-ին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա պարզաբանեց, որ Գյումրի են տեղափոխվել միայն ավտոմեքենաների մաքսազերծման լիազարությունները։ «Ճապոնիայից եւ Վրաստանից ներկրված ավտոմեքենաները երեկ ուղղվել են «Հյուսիսային» մաքսակետ։ Դա կապված էր այն բանի հետ, որ մենք չենք ցանկացել խախտել ծրագրված ժամկետները եւ իրականացնել փոխադրումը երկու փուլով»,- ասել է Անանյանը։

ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ խնդիրն առաջացել է նոր մաքսակետի կառուցման ձգձգման պատճառով՝ հավաստիացնելով, որ նոյեմբերին Հայաստանը կունենա ավտոմեքենաների մաքսազերծման «լավ» մաքսակետ՝ ժամանակակից հարմարություններով եւ ենթակառուցվածքով։ 

 

 

Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ» «Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք». «Փաստ» Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը. «Փաստ» «Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել». «Փաստ» Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով». «Փաստ» ՍԴ դատավորների հարցում երկընտրանքի առջև են. «Փաստ» Ի՞նչ «դեմոմետր» ունեն իշխանությունները. «Փաստ» Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին
website by Sargssyan