Ձայն բարբառոյ յանապատի․․․

Մարդուն և մարդկանց հոծ բազմությանը կառավարելի դարձնելու ամենաարդյունավետ ուղին նրանց` անօգնական, ընկճված, կամազուրկ դարձնելն ու ինքնուրույն մտածելու ունակությունից զրկելն է, իհարկե օգտվելով առկա որոշ խնդիրների առկայությունից:

Ոչ ոք, ոչ մի երկրում և երբեք չի պնդել, և չի կարող պնդել, որ չկան խնդիրներ, կամ չեն եղել և չկան սխալներ, բայց նույնիսկ շատ դանդաղ աճող տնտեսությամբ, սակայն ներքին և արտաքին խաղաղություն գրանցող երկրում երբեք չեն կարող լինել այնչափ, և այնպիսի առասպելական տեսակների և  մասշտաբների բացթողումներ ու ճակատագրական սխալներ, ինչպես որ տարիներ շարունակ ներկայացվել ու ամրապնդել են սովորական անտեղյակ մարդկանց, այսինքն` շարքային քաղաքացու գիտակցության մեջ:

Դրա համար լիովին բավարար է բազմության գիտակցության մեջ սերմանել և ամրապնդել այնպիսի կարծիք, հոգեբանություն ու մտածելակերպ, ըստ որի` ինչ որ մեկը, կամ մարդկանց մի խումբ տևական ժամանակաշրջան ուղղորդել է, խաբել, թալանել, պատվազրկել, աղքատացրել և ստրկացրել է նրանց, իսկ իրենք լուռ ու խոնարհ ենթարկվել են, և ամենակարևորը` չեն պայքարել, որովհետև ոչ մի հնարավորություն չեն ունեցել (սա նույնպես պիտի հիմնավորվի, մատուցվի և ամրապնդվի որպես այդ` այսպես ասած «տուժած» զանգվածից յուրաքանչյուրի համար` օբյեկտիվ արդարացում) դիմակայելու այդ ամենին և արժանապատվորեն պաշտպանելու իրենց  իրավունքները:

Իսկ ի՞նչն է ստիպում մարդուն հանդես գալու զոհի կերպարում, այսինքն` մարդկային արժանապատվությունը կորցրած, խաբված, թալանված, իրավազուրկ անօգնական ստրուկի դերում: Ո՞րն է այդպիսին ներկայանալու ձգտումը, կամ շարժառիթը, որից էլ դեռևս օգտվում են այս ամենի ծրագրավորողները: Այդպիսիների ձգտումը, գլխավորապես` սեփական անկարողության, անհաջողակ լինելու, ապիկարության, ծուլության, արժանապատվության պակասի, շատ հաճախ`  բարոյազուրկ կերպարի ու անընդունակության հետևանքները այլոց մեղքերով ու սխալներով բացատրելը, հիմնավորելն ու արդարացնելն է:

Գլխավոր շարժառիթը` առանց ջանքեր գործադրելու, հասարակության մեջ զուտ մեխանիկական փոփոխությունների արդյունքում, առանց սեփական էներգիան ծախսելու և առանց  աշխատելու, միայն բողոքելով, բամբասելով և խոսելով` այլոց ստեղծած արդյունքից օգտվելն է, ընդ որում` անարգել, հնարավորինս երկարատև,  և հնարավորինս շատ:

Բնական հարց է առաջանում` իսկ ինչու՞ մինչ ի լուր աշխարհի բարձրաձայնելը, բողոքելը, այդ` այսպես կոչված «տուժած» մարդիկ իրենք չեն փորձել ինքնուրույն գտնել պատասխանները, հակազդել, առանց միջամտության և որևէ մեկին լսելու:

Մի փոքր հատվածը իհարկե որոշ առկա խնդիրների և հարցերի մասին իրավամբ բարձրաձայնել է, պայքարել է, որը նորմալ է, բայց նրանք եղել են շատ սակավաթիվ: Հատկանշականն այն է, որ վերջիններս նշում են, որ իրենք պայքարել են, և ոչ թե` թալանվել ու ստրկացել, ինչպես բարձրաձայնում են մյուսները` այս ընթացքում զանգվածաբար աղմկողները: Իրական պայքարողները ավելի լուռ են, և խոսքը ամենևին էլ նրանց չի վերաբերվում:

Պետք է նորից կրկնել` այսպիսի զանգվածից յուրաքանչյուրին կարելի է, և պետք է հարցնել` արդյո՞ք իրեն թալանել են, ստրկացրե՞լ են, ո՞վ է թալանել, ո՞վ է ստրկացրել, ի՞նչն են թալանել, ինչպե՞ս են թալանել: Ինքը անձամբ ի՞նչ է ստեղծել, կամ ունեցել, որ ինչ որ մեկն էլ իրեն թալանել է: Կամ` ինչու՞ է թույլ տվել, որ իրեն և իր ընտանիքի ստեղծածն ու արարածը թալանեն, իրավունքները ոտնահարեն ու ստրկացնեն: Կամ` մի գուցե հենց ի՞նքն է անիրավություններ թույլ տվել, և հիմա աղմկում է, որպեսզի իրենից հեռացնի կասկածը: Կասեն` պետությանն են թալանել, բյուջեն են թալանել: Բա ու՞ր է` եթե բյուջեն թալանել են, մի՞թե մեկ տարին բավարար չէր, որ հաստատապես նշված թալանածը բյուջեի եկամուտների և տնտեսական դրական արդյունքների թռիչքային ավելացման աղբյուր դառնար:

Արդյունքում` ստացվել է ամբողջությամբ մանիպուլացված հասարակական բազմություն, շատ դյուրին կառավարվող մարդկանց մեծ քանակ, մեկ բառով` ամբոխ: Իսկ ամբոխը հավատում է միայն նրան, ինչին հակված է հավատալ: Ընդ որում` ինչին որ արդեն հավատում է, երբեք դրա համար այլևս լրացուցիչ հիմնավորումներ ու փաստեր չի փնտրում, նույնիսկ չի էլ լսում` պարզապես կուրորեն հավատում է, և վերջ:

Անդրանիկ Հարությունյան

Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել
website by Sargssyan