Ազատության պողոտայում զոհված ոստիկանը երկու երեխաների հայր էր, համակարգում էր 17 տարի. մանրամասներ (ֆոտո)

NEWS.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր Ազատության պողոտայում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխաների հայր։ Նա ոստիկանության համակարգում էր 2002թ., ուներ ոստիկանության ավագի կոչում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ են տեղափոխվել 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը և 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում. «Փաստ» Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան. «Փաստ» Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում. «Փաստ» Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ. «Փաստ» «Արտաքին քաղաքականության մասով ընդհանրապես պատկերացումներ չունեն». «Փաստ» Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է. «Փաստ» Նոր հի՞նը, թե՞ հին նորը. «Փաստ»
website by Sargssyan