Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­լաց­նում ենք ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը գտնվում է բարդ աշխարհագրական դիրքում։ Եվ այս պայմաններում հայ հասարակության իմունիտետի ամրապնդման տեսանկյունից մեծ կարևորություն ունի ազգային ինքնության պահպանումը, իսկ ինքնության կերտման և պահպանման գործում առանցքային դերակատարություն ունի կրթությունը, որի շրջանակներում հատուկ տեղ են զբաղեցնում այնպիսի առարկաներ, ինչպես «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» և «Հայոց պատմությունը»:

Սակայն պարզվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: 

Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը:

Իհարկե, այս նախաձեռնությունը առանց նախաբանի չէր կարող լինել: 

Օրինակ՝ մայր բուհի՝ ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներից 17-ում քննական «Հայոց պատմություն» առարկան դարձվեց ստուգարք, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ստուգարքային առարկաները առավել պակաս ուշադրության են արժանանում ուսանողների կողմից, քան քննական առարկաները: 

Իսկ դպրոցներում ոչ միայն նվազել է «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, այլև հարվածի տակ է հայտնվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, քանի որ ներկայիս իշխանությունները փորձում են այս առարկան ընդհանրապես դուրս հանել կրթական ծրագրերից:

Եվ ահա, այս ամենն արվում է կրթական համակարգը բարեփոխելու անվան տակ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե բուհն ինքը պետք է որոշի՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը, թե ոչ: 

Ըստ նրա՝ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանակակից սկբունքին:

 

Զարմանալի է, թե ո՞րն է կրթական ծրագրերի ժամանակակից սկզբունքը, այն դեպքում, երբ ներկայումս բազմաթիվ երկրներ առանձնահատուկ նշանակություն են տալիս իրենց լեզվի և պատմության պարտադիր դասավանդմանը: 

Անգամ մի շարք երկրներում (օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան և այլն) նույնիսկ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձինք պարտադիր քննություն պետք է հանձնեն այդ երկրի լեզվից և այդ երկրի պատմությունից:

Ավելին՝ շատ երկրներ ոչ միայն խորացնում են իրենց լեզվի ու պատմության դասավանդումը երկրի ներսում, այլև փորձ են կատարում այդ առարկաների դասավանդումն իրականացնել երկրի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով այլ երկրներում տարածել իրենց մշակույթը փափուկ ուժի տեսքով (soft power): 

Օրինակ՝ Ֆրանսիան փորձում է աշխարհում տարածել ֆրանսերեն լեզուն ու մշակույթը և ամեն տարի մեծ միջոցներ է տրամադրում դրա համար։

Սկզբունքորեն հասկանալի է նաև նրանց մոտեցումը, որոնք գտնում են, որ այդ առարկաները պետք է անցնեն դպրոցում՝ 12 տարվա ընթացքում, ու պարտադիր չէ, որ, ասենք, քիմիկը կամ ինժեները բուհում «երկրորդ շրջանով» անցնի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները: 

Նրանք գուցե իրավացի են, սակայն խնդիրն այն է, որ ոչ թե պետք է իսպառ հանել այդ առարկաները, այլ մտածել այնպիսի մեթոդաբանություն, որ դրանք բուհում անցնելը ձևական բնույթ չկրի, այլ հավելի հանրակրթության տվածը, ունենա իմացական այլ շերտեր, այդ թվում՝ մասնագիտության հետ առնչվող:

Այնինչ, այսպիսով մենք թուլացնում ենք ազգային արժեհամակարգերը, որոնց պահպանումը ներկայումս ավելի շատ է անհրաժեշտ, երբ օտարամոլությունը դարձել է համընդհանուր սինդրոմ:

Բացի այդ, հայագիտական առարկաների պարտադիր դասավանդումը մեծ կարևորություն ունի պետական կառավարման տեսանկյունից: 

Քիչ չեն այն դեպքերը, որ երկրի համար կարևորագույն պաշտոններում հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր շատ ցածր մակարդակի են տիրապետում հայոց լեզվին և մինիմալ գիտելիքներ չունեն Հայոց պատմություն առարկայից: Այս մարդիկ ինչպե՞ս պետք է ներկայացնեն մեր երկիրը դրսում, մնում է միայն ենթադրել:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ հայագիտական առարկաների դիրքերը թուլացնելով՝ ի՞նչ շահեր է հետապնդում ԿԳՄՍ նախարարությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ» Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ»
website by Sargssyan