«Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա սեպտեմբերին շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ դրեց անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Նախագծի քննարկումն ավարտվել է, այն ներկայումս լրամշակման փուլում է: Միևնույն ժամանակ տարբեր հարթակներից շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարում է՝ մինչև 2050 թվականը նախատեսվում է Հայաստանի անտառապատ տարածքները կրկնապատկել՝ հասցնելով 20,1 տոկոսի:

Նախարարության տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այժմ, օրինակ, տնկարան ունի Կոտայքի մարզում, և անտառապատման հետ կապված ծրագրերն իրականացնելու համար ժամանակակից տնկարաններ նախատեսում է ունենալ նաև մյուս մարզերում։ 

Նախարարությունից նաև իրազեկում են, որ վերջերս բազմաթիվ դիմումներ են ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են Հայաստանի այս կամ այն հատվածում օգնել անտառների վերականգնմանը։

Երեկ էլ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայիս կառավարությունն ամբիցիոզ նախագիծ է մշակել: 

«2020 թվականի հոկտեմբերի 10-ին պլանավորվում է Հայաստանում տնկել 10 միլիոն ծառ, ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց վարչապետը:

Էրիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ սա իրենց քայլն է համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ:

Շատերն իրավացիորեն նկատում են՝ ծառերը տնկելուց հետո կարևոր է դրանց մասին հոգ տանելը, դրանք ջրելը: Ինչ խոսք, արդարացի պահանջ է: 

Յուրաքանչյուր տարի իշխանությունները կազմակերպում են ծառատունկեր, ասում, թե ինչ կարևոր գործ են կատարել շրջակա միջավայրի համար, հետո, սակայն, ականատես ենք լինում, որ ծառերը մեծ մասամբ չորանում են՝ ոչ բավարար խնամքի և քայլերը չհաշվարկելու պատճառով:

Արդյունքում արդարացի հարց է առաջանում՝ հնարավո՞ր է այսքան ծառ տնկել, խնամել, բացի դա, արդյո՞ք ծառ տնկելն ուղիղ կապ ունի անտառածածկ տարածքների ավելացման հետ:

Անտառային տնտեսագետ, Մոսկվայի անտառի պետական համալսարանի դասախոս Կարեն Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ անտառային ոլորտը, անտառածածկ տարածքները, անտառային տնտեսությունը ծառատունկով չեն զարգացնում: 

«Դա ամենապրիմիտիվ արտահայտությունն է, որը կարելի է անել: Այն միանգամից ցույց է տալիս, որ կառավարությունը կոմպետենտ չի այդ հարցում: 

Աշխարհում ոչ մի պետություն անտառային ոլորտը ծառատունկով չի զարգացրել: Իրենք որպես օրինակ վերցրել են Եթովպիան, որտեղ այս տարի փիառ ակցիա կազմակերպեցին, և երկրի բնակիչներն ամբողջ պետության տարածքում ռեկորդային թվով ծառ տնկեցին (ըստ տարբեր տվյալների, տնկվել է 200 միլիոնից ավելի ծառ-խմբ.): 

Բայց հարց՝ հիմա Եթովպիայի անտառածածկ տարածքը մեկ օրում դարձա՞վ 50 տոկոս կամ իրենք ունեցա՞ն անտառտնտեսություն: 

Ընդունենք, որ Հայաստանում ամբողջ բնակչությանը մոտիվացրեցին, մարդիկ ծառեր տնկեցին: 

Ամեն տարի էլ բակերում, փողոցներում, գյուղերում մարդիկ, այսպես, թե այնպես, ծառ տնկում են՝ առանց վարչապետի ասելու: 

Եթե դա վերածենք թվերի, կարող ենք ասել, որ Հայաստանում ամեն տարի 5 միլիոնից ոչ պակաս ծառ տնկվում է: 

Հիմա՝ տնկեցին 10 միլիոն ծառ, արդյունքում ի՞նչ են ստանալու: Ծառերը տնկվեցին, բայց անտառտնտեսությանն ի՞նչ օգուտ դրանից, անտառային տարածքները լավացա՞ն: Կարճ ասած՝ անտառտնկումով անտառտնտեսություն չեն զարգացնում: 

Դա ուտոպիա է: Մեկ հեկտարի վրա տարեկան բնական վերաճը կազմում է, եթե չեմ սխալվում, 30005000 տնկի: 

Ունենք 300 հազար հեկտար անտառածածկ տարածք: Եթե այս թվերը բազմապատկենք, ապա ամեն տարի 1 միլիարդից ավելի ծառի բնական վերաճ ենք ունենում՝ առանց որևէ միջամտության: Այլ հարց է՝ այդ վերաճը ծառ դառնո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասում է Կիրակոսյանը:

 Նա նշում է՝ բոլոր իշխանություններն ասում էին՝ գնանք, Նորքի անտառները վերականգնենք: «Բնապահպանության ո՞ր նախարարը Նորքում անտառ չի տնկել: 

Բոլորը տնկել են, բայց ինչո՞ւ Նորքի անտառը չվերականգնվեց, որովհետև դրա համար պետք է անտառվերականգնման կարգավիճակ տալ: Այնտեղ պետք է նախ կուլտիվացիա անել, ոռոգման հարցը լուծել, հասկանալ, թե ինչ ծառատեսակներ պետք է տնկել, այսինքն՝ անտառտնտեսություն ստեղծել, ոչ թե պաշտոնյաները գնան, ծառ տնկեն ու վերջ: 

Այդպես անտառ չեն վերականգնում: Դա համակարգ է, պետք չէ դա փիառի վերածել: Կարելի է լուռ գործ անել, մի երկու տարի հետո, երբ արդեն արդյունք լինի, ցույց տան մարդկանց, ասեն՝ տեսեք, մենք այս գործն արեցինք: Ասում են՝ 2050 թվականին Հայաստանի անտառածածկ տարածքները կրկնապատկվելու են: Ես հակադարձում եմ: 

Այս արդյունքին հասնելու համար, բացի անտառային ֆոնդից, տարեկան 10 հազար հեկտար տարածք պետք է հիմնեն: 

Այս տարին վերջացավ, ո՞ւր է տասը հազար հեկտարը: Չկա: Մյուս տարի նույն պատկերը կլինի: Ու այդպես կգնանք առաջ՝ մինչև 2050 թվականը: Ասում են՝ ծրագրեր ունենք, շատ լավ է, բայց ո՞ւր է պրակտիկ գործունեությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Կիրակոսյանն անդրադառնում է նաև շարունակվող ապօրինի ծառահատումներին: «Ապօրինի անտառահատումը չի վերանալու: 

Անտառահատումը միայն այն չէ, որ մարդը կացինը վերցրեց, գնաց անտառ ու ծառը կտրեց: Ապօրինի անտառահատումը նաև այն է, երբ հատատեղը տրվում է սխալ, հատատեղում պետք է հատվի 10 հատ ծառ, հատվում է 20-ը, ու դա թղթերով պահվում է: 

Անտառային աուդիտ ոչ ոք չի անում: Հայաստանում ապօրինի անտառահատում ասելով հասկանում են այն, որ ճանապարհին մեքենան բռնեցին, և այն հատված ծառեր էր տեղափոխում: Սա սխալ պատկերացում է»,-եզրափակում է անտառային տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ) Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Ի՞նչ կպատահի Հայաստանում միջուկային վթարի դեպքում. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել. «Հանգուցյալ ընկերս է տվել» Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք, նորից կպատերազմենք. Էրդողանի խորհրդական Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ
website by Sargssyan