«Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Լեփ-լեցուն դահլիճ, ծափահարություններ և հաճելի մթնոլորտ: Հակիրճ այսպես կարելի է բնութագրել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արդեն սովորական դարձած առօրյան: Հոկտեմբերի 13-ին թատրոնի բեմում կրկին Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումն էր, որի առաջնախաղով էլ սեպտեմբերի 20-ին մեկնարկել էր թատրոնի 154-րդ թատերաշրջանը: «Թռիչքը» ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ռեժիսորական մտքի հերթական թռիչքն էր, որն արդեն հասցրել է թատրոնի այցետոմսերից մեկը դառնալ:

Անկեղծ ասած, քանքարաշատ, մեծատաղանդ բեմադրիչի բոլոր ներկայացումները դիտելու համար կարելի էր անգամ Լուսին հասնել: Բայց Գյումրի մեկնելը, 154 տարեկան թատրոնի օդը շնչելն ու այդ վեհաշուք սրահում ներկայացում վայելելը կրկնակի հաճույք էր, որի համար շնորհակալ ենք թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին և թատրոնի ողջ անձնակազմին:

«Թռիչք» ներկայացման թռիչքն այնքան հզոր էր, որ այդ մասին կարելի է անվերջ խոսել, բայց հնարավոր չէ չանդրադառնալ ռեժիսորական այն մտքին ու կերպարներին, որոնց շնորհիվ հանդիսատեսին փոխանցված ապրումները վերադառնում են կյանք, ստիպում ապրած տարիներին կողքից նայել, այն նորովի վերլուծել և վերարժևորել: 

«Թռիչք»-ը ներկայացում է, որի ասելիքն ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Ներկայացում, ուր միախառնված են անցյալն ու ներկան, տիրոջ ձեռքից կուշտ, ապահով, բայց վանդակի մեջ ապրելուց մինչև ամպերի մեջ ազատ ճախրանքի ու սեփական ուժերին ապավինելով ապրելու մասին: 

Սերունդների ու արժեհամակարգերի կռիվ, որն անցյալի ու ապագայի միջև գծված անորոշության կարմիր գծի վրա հայտնվածին կարող է կա՛մ անողոքաբար մսխել, կա՛մ անվերադարձ կործանել:

«Մենք վանդակում կստեղծենք երևակայական ազատություն» … 

Սերունդների միջև հակասություններն ու կռիվներն իրական ազատությունը վայելելու ցանկության և դրա իմիտացիայով գոհանալու տարբերության մեջ է, որ թեև դարերի պատմություն ունեն, բայց միշտ արդիական են:

Ներկայացման գլխավոր դերակատարներից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, որը մարմնավորում էր Պոչեկի դերը, փորձում էր համոզել, որ վանդակում ապրելն անորոշ ազատությունից ավելի ապահով ու լավ է:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ անկախություն ու ազատություն ձեռք բերելուց հետո շատերն են դժվարանում այն մարսել, քանի որ սովոր չեն ազատության արժեհամակարգին: Ուստի անցնցում ապրելու և անկանխատեսելի փոփոխություններին դիմակայելու համար նախ հարկավոր է իմանալ, թե ուր ես ոտք դնում, դրանից հետո ինչ է քեզ սպասվում, որպեսզի հնարավոր լինի ավելի մտածված քայլեր ձեռնարկել:

«Ես կարծում եմ, որ մարդը պետք է տեղեկացված լինի, իմանա, թե ոտքն ուր է դնում: Երբ անկախությունից հետո բոլորին ասացին, որ իրենք ազատ են, կյանքը ցույց տվեց, որ մարդիկ սկզբում մոլորվեցին: Որոշներն այդպես էլ չկարողացան նոր իրողությունները մարսել, ավելի ճարպիկներն էլ օգտվեցին այդ ազատությունից: Եվ պատահական չէ, որ ներկայացման մեջ ասում եմ՝ դուք ազատություն տվեցիք մեզ, բայց դրամ չտվեցիք, որ կարողանանք ապրել:

Եթե փորձենք հիշել, մեր անկախությունից հետո ևս դժվարությունները շատ էին, նույնիսկ դրամը մեզանից տարան, որը ևս անակնկալ էր բոլորիս համար: Ես կողմ եմ ազատությանը, բայց հանպատրաստի մատուցած բաները, նույնիսկ՝ ազատությունը, դժվար է յուրացվում, երբ այդ ամենի մասին գաղափար չունես:

Ներկայացման մեջ նախկին կյանքին վերադառնալու կռիվը ևս կա, երբ ազատությունից հետո վերադառնում եմ վանդակի մեջ ապրելու: Որոշ ժամանակ անց ուրախությամբ վանդակում ընդունում եմ նաև ընկերոջս՝ Չիկին, բայց նրան կորցնելուց հետո հասկանում եմ, որ վանդակում ապրելն ամեն դեպքում ճիշտ չէ:

Այդ պատճառով է, որ թեև ազատության մեջ այդպես էլ չէի փորձել թռչել, բայց ներկայացման ավարտին որոշեցի թռչել ու հեռանալ վանդակից՝ մտածելով, որ եթե պետք է մեռնեմ, ապա միայն ազատության մեջ: 

Ներկայացումը սիրո, ազատության, տեսակետների, սերունդների և ամպերի բարձրությունից աշխարհին նայելու կարողության, «ստամոքսի» պահանջներից վեր կանգնելու մասին է, որը ստիպում է մտածել: Այստեղ մտածելու շատ շերտեր կան, որոնք հարկավոր է խորությամբ վերլուծել»,- ասաց Սամվել Գրիգորյանը:

 

Մեկ րոպեն էլ բավական է կյանքը փոխելու համար …

Իրապես, մարդու ողջ կայնքը րոպեներից է հյուսվում, սակայն նույն այդ րոպեական ազդեցության հետևանքները կարող են տարբեր լինել: Ու եթե ի վիճակի ես մեկ րոպեանոց փոփոխության արդյունքը ժամանակին մարսել, ապա կհաղթես: 

Եթե ոչ, կշարունակես «վանդակում» ապրել, երազել տիրոջ ձեռքից կշտանալու, տիրոջ հրամանով ծլվլալու և կերակրողին անվերջ դուր գալու մասին: Փետրուհու դերակատար, թատրոնի հրավիրյալ դերասան Անի Խաչիկյանի կյանքում ևս «Թռիչքը» նոր թռիչք իրականացնելու հնարավորություն էր: Ու թեև այն գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի հետ շփվելու նրա առաջին փորձը չէր, սակայն մայրանալու բերկրանքը վայելելուց հետո բեմում կանգնելու կարոտը նրան կրկին բերեց Գյումրի:

«Այս թատրոնը մեկ ընտանիքի նման է, բոլորը հարազատ են՝ սկսած պահակակետի հսկիչներից մինչև թատրոնի ղեկավար: 

Ներկայացման մեջ ենթատեքստերը և շերտերը շատ են, որոնք դարեր ի վեր քննարկվում են, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիսատես պետք է կարողանա իր վանդակի ու ազատության տարբերությունը տեսնել:

 Գուցե ներկայացումն օգնի, որ յուրաքանչյուրն իր սեփական շղթաներից ազատվելու մասին ավելի խորը մտածի: 

Իսկ ավարտին հնչող այն հարցադրումները, որ ռեժիսորը թողնում է հանդիսատեսին, կօգնի ավելի ներդաշնակ ու ազնիվ պատասխաններ գտնել հետագա կյանքն ավելի ներդաշնակ ապրելու համար»,- համոզված է Ա. Խաչիկյանը:

Չիկի դերակատար Արսեն Միքայել յանը, որ 2018-ի ամռանն է զորացրվել ու վերադարձել Գյումրու թատրոն, զբաղված է երեք ներկայացման մեջ: 

Որպես երիտասարդ դերասան, նրան դուր են գալիս թատրոնի զարգացման տեմպերն ու այն ուշադրությունը, որը կա թե՛ հանդիսատեսի և թե՛ իշխանությունների կողմից: Նրա կարծիքով, թատրոնի անցյալի ու ներկայի միջև տարբերությունը չափազանց մեծ է՝ սկսած Գյումրի քաղաք այցելություններից մինչև թատրոնի լեփ-լեցուն դահլիճ:

«Գյումրին մշտապես մշակութային մայրաքաղաք է եղել, և հիմա այն կրկին վերագտել է իր երբեմնի դեմքը: Այստեղ ամեն մանրուքի բոլորս ամենայն բծախնդրությամբ ենք մոտենում: Այդ է պատճառը, որ դրամարկղից ու դերասանների նկարներից մինչև հետնաբեմ ամեն ինչ տրամադրող է: 

Ամեն մանրուքի վրա մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի հանդիսատեսի և թատրոնի միջև կապն ավելի ամրանա: Դրա արդյունքը տեսանելի է՝ բոլոր ներկայացումների ժամանակ լեփ-լեցուն դալիճ. տոմսերն այնքան շուտ են սպառվում, որ շատ անգամ հնարավոր չի լինում նույնիսկ հարազատներին հրավիրել ներկայացման»,- ասաց Ա. Միքայելյանը:

Երիտասարդ դերասանների կարծիքով, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը պիեսին այնպիսի շունչ է հաղորդել, որ յուրաքանչյուր հանդիսատես կարող է իր մեջ իր պատկերացրած ազատությունը գտնել՝ քաղաքականությունից մինչև հոգևոր արժեքներ: «Ես մարմնավորում եմ մի կերպար, որը հոգևոր և նյութական արժեքների կռվի մեջ սկսում է տանջվել:

Իմ կերպարով փորձում եմ ցույց տալ, թե որտեղ կարելի է գտնել ներդաշնակության այն գիծը, որը կօգնի ապրել ճաղերի ու ազատության արանքում: Յուրաքանչյուրը պետք է փորձի իր մեջ գտնել ներդաշնակության այդ կետը և դրա վրա էլ կառուցի իր երջանկությունը»,- ասաց Ա. Միքայելյանը:

Դերակատարները՝ Նիկոլայ Ծատուրյանի մասին

«Թռիչք» ներկայացումը վաստակավոր ռեժիսորի հետ աշխատելու՝ Անի Խաչիկյանի և Արսեն Միքայել յանի առաջին փորձն է: 

Երբ թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանից Անին տեղեկացել է ներկայացման մեջ դեր ստանալու հնարավորության մասին, երեք շաբաթ չի կարողացել մտքերը հավաքել ու զանգահարել Ծատուրյանին:

 

«Շատ դժվար եմ վերցրել հեռախոսը, որ զանգահարեմ պարոն Ծատուրյանին: 

Չէի պատկերացնում, որ մեծ վաստակ ունեցող ռեժիսորի հետ կկարողանամ այսքան հեշտ աշխատել: Մտածում էի՝ կկաշկանդվեմ, բայց հետո, երբ սկսեցի շփվել, հասկացա, որ պարոն Ծատուրյանը երիտասարդների հետ հավասար է քայլում, չունի որևէ կարծրատիպեր, սահմանափակումներ, ինչն ազատ ստեղծագործական թիմ ձևավորելու և ստեղծագործելու ամենակարևոր նախապայմանն է:

Անեղծորեն պետք է ասեմ, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ է և ֆանտաստիկ: Կարևորն առողջ ստեղծագործական պրոցես ապահովելն է, ինչը Նիկոլայ Ծատուրյանի ձևավորած միջավայրում կատարյալի է հասնում»,- ասաց Անին:

Արսեն Միքայելյանի կարծիքով, Նիկոլայ Ծատուրյանը պահանջկոտ է, բայց, դրանով հանդերձ, դերասանին թույլ է տալիս ազատ մտածել, ինչը, ըստ նրա, ամենակարևորն է: 

«Պատկերացրեք այն պահը, երբ իմանում ես, որ հայտնի ռեժիսորի հետ պետք է աշխատես, ում գրականությունից ես ծանոթ, երբեմն էլ թատրոնի միջանցքներում ես տեսել: 

Այդ ամենին պետք էր հարմարվել, բայց պարոն Ծատուրյանի շնորհիվ այդ պահը հնարավոր եղավ առանց դժվարության հաղթահարել: 

Նա չի սահմանափակում դերասանին, թույլ է տալիս, որ դերասանը ևս իր կարծիքը հայտնի: Համատեղ քննարկման արդյունքում ծնված մտքերն ու նոր գաղափարները ներառում է ներկայացման մեջ: 

Իրականում, Նիկոլայ Ծառուրյանն է ստեղծել այն մթնոլորտը, որ, լինելով երիտասարդ դերասաններ, կարողացել ենք իր հետ այդքան ազատ ու անկաշկանդ ստեղծագործել: Կարող եմ ասել, որ սա ինձ համար հզոր մաստեր կլաս էր, ինչի համար շատ շնորհակալ եմ պարոն Ծատուրյանին»,- ասաց Արսենը:

Դերասանները «Թռիչքից» ծնված հարցադրումների մասին

Անի Խաչիկյանի կարծիքով, յուրաքանչյուրը պետք է կարողանա ազատությունն իր մեջ փնտրել: Եվ միայն ինքնաճանաչման ճանապարհով է հնարավոր հասնել լիակատար ազատության:

«Եթե չգիտես, թե որ դեպքում՝ ստամոքսի պահանջները բավարարելու կամ մեկ այլ իրավիճակում, կարող ես հանգիստ հրաժարվել ազատությունից, ապա դա խոսում է այն մասին, որ դեռ մինչև վերջ չես ճանաչում ինքդ քեզ և չգիտես, թե ո՞ր արժեքի համար մյուս արժեքը կզոհաբերես: 

Դա խոսում է այն մասին, որ դեռ ինքնաճանաչման ճանապարհին ես: Իմ կարծիքով, ազատության հասնելու ճանապարհը ինքնաճանաչման ուղիով է անցնում, ինչը բավականին լավ երևում է «Թռիչք» ներկայացման մեջ»,- համոզված է Ա. Խաչիկյանը:

 Արսեն Միքայել յանի կարծիքով, նման ազնիվ ստեղծագործությունները պետք է ավելի շատ լինեն: Բացի այդ, ցանկացած ներկայացում պետք է ծնվի այն ժամանակ, երբ դրա պահանջը կա:

«Կարևոր է, որ ասելիքի մեջ այդ օրվա խորհուրդը լինի: Դա օգնում է, որ այն հասցեատեր ունենա: 

Այս առումով Աճեմյանի անվան թատրոնը բացառիկ է: Պիեսը սկզբում կարդում ենք, մեկ ամիս քննարկում ենք, հասկանում ենք, թե որքանով է այն այսօրվա հասցեատիրոջն ուղղված, ինչքանով է հուզում դերասանին: 

Այդ ամենի արդյունքում է ծնվում այն ազնիվ ու ջերմ միջավայրը, որտեղ սաղմնավորվում և կյանք է առնում ներկայացումը: 

Ես ցանկանում եմ, որ մեր երկրում ազնիվ ստեղծագործություններ շատ ծնվեն: Դրա կարիքն ունի ոչ միայն հանդիսատեսը, այլև արվեստագետը»,- վստահեցնում է Ա. Միքայելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



 

 

Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ» Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ» Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին. «Փաստ» «Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին». «Փաստ»
website by Sargssyan