Ֆրիզբի. տորթի ափսեներից մինչև ժամանակակից խաղ

Ֆրիզբիի (թռչող սկավառակ կամ ափսե) պատմությունը սկսվել է շատ դարեր առաջ: Թռչող սկավառակները մ.թ.ա. 4-րդ դարից էլ առաջ եղել են Հին Հունաստանում՝ այն ժամանակ, երբ սկավառակի նետումը եղել է Հին օլիմպիական խաղերի ծրագրում: 

Բացի այդ, հայտնի է, որ Հին Հռոմի զինվորները երբեմն իրենց կլոր վահանները օգտագործում էին որպես սկավառակներ՝ նետելու համար: Իհարկե, հին ժամանակների սկավառակի կամ վահանի նետումները այնքան էլ ֆրիզբի չեն եղել, ուստի կարելի է անդրադառնալ այս խաղի ավելի ժամանակակից տեսակի պատմությանը: Ֆրիզբի խաղի ծագման մի քանի վարկած գոյություն ունի: 

Ալյուրի գործարանի հաջողակ կառավարիչ Ռասսել Ֆրիզբիի որդի Ուիլ յամ Ռասսել Ֆրիզբին 19-րդ դարի 70-ականների սկզբին Բրենսֆորդից տեղափոխվել էր Բրիջպորտ և դարձել «Olds Baking Company of New Haven» հացաբուլկեղենի գործարանի կառավարիչ: 

Որոշ ժամանակ անց Ֆրիզբին գնել էր այն և ժամանակի ընթացքում փոքրիկ հացաբուլկեղենի գործարանը դարձրել մեծ, բարգավաճող ընկերություն: «Frisbie Pie» ընկերության արտադրանքը շատ ընդունված էր Յեյլի համալսարանի ուսանողների շրջանում: 

Ֆրիզբիի տորթերը վաճառվում էին մետաղական ափսեներով, և ուսանողները, ուտելով քաղցրավենիքը, ափսեները նետում էին ուր պատահի: Քանի որ դա միշտ չէ, որ ապահով էր, ավանդույթ էր դարձել միմյանց նշաններով նախազգուշացնել նետվող ափսեի մասին: Ընդ որում, ափսեների տրամագիծը տատանվում էր 15-25 սմ-ի սահմաններում՝ կապված տորթի տեսակից: 

Ներկայումս «Pie-Tin School» դպրոցի կողմնակիցները հավաստիացնում են, որ այդպես է առաջացել ֆրիզբի խաղը: 

«CookieTin School» դպրոցի կողմնակիցները հիմնականում համաձայն են այդ վարկածի հետ, սակայն կարծում են, որ ոչ թե տորթի ափսեներն են շպրտվել, այլ «Ֆրիզբի» ընկերության թխվածքաբլիթների տարողությունների կափարիչները: Գոյություն ունի նաև ֆրիզբի խաղի առաջացման այլ վարկած:

 Ըստ դրա, Ֆրիզբիի տորթերի ափսեները օգտագործելու գաղափարը վերագրվում է Ուոլտեր Ֆրեդերիկ Մորիսոնին: 

Վերադառնալով Երկրորդ աշխարհամարտից՝ Մորիսոնը աշխատում էր որպես ատաղձագործ: Ձանձրալի աշխատանքը գոհացուցիչ չէր: 

Ունենալով գյուտարարի ձիրք (Մորիսոնի հայրը հայտնի է որպես մեքենայի լուսարձակ ստեղծող), նա որոշում է կարկանդակի տակդիրից խաղալիք պատրաստել՝ թռչող ափսե: 

Պետք է ասել, որ դա 1948 թվականն էր, երբ ՉԹՕ-ների՝ թռչող ափսեների մասին լուրերը մեծ հասարակական հետաքրքրություն էին առաջացնում: Ոգեշնչվելով թռչող ափսեների գաղափարից, ինչպես նաև հիշելով իր մանկության հոբբին` տորթերի տակդիրներ և կափարիչներ հավաքելը, Մորիսոնը որոշում է իր խաղալիքը առևտրային նախագծի վերածել: Շատ շուտով պարզվում է, որ արտադրության համար ամենահարմար նյութը պլաստմասն է, որն այդ ժամանակ բավականին տարածված էր: 

Մորիսոնի կողմից ստեղծված ֆրիզբիի առաջին մոդելը կոչվել է Flyin Saucer: Մորիսոնը փորձել է իր գյուտը մասսայականացնել Բրոդվեյում, բայց տեղի ժանդարմներն արգելում են դա անել, քանի որ խանգարում էր առևտրին: Մորիսոնը գտնվում էր բավականին ծանր վիճակում: Սակայն մանկական խաղալիքների արտադրություն ունեցող Ռիչ Հերրը և Մելինը հետաքրքրվում են նրա գյուտով: 

Ֆրիզբին իրականում զարմանալի, բայց միևնույն ժամանակ պարզ խաղալիք է: 

Օգտվելով այն ծանր իրավիճակից, որում հայտնվել էր Մորիսոնը, նրան հրավիրում են Սան Գաբրիելում գտնվող խաղալիքների գործարան:

 Արդյունքում 1957 թվականի հունվարին առաջին թռչող ափսեներն են հայտնվում շուկայում: Դրանք շատ են սիրվում գնորդների կողմից, և այդ ժամանակից ի վեր գործարանը արտադրել է ավելի քան հարյուր միլիոն ֆրիզբի: 

Այնուամենայնիվ, ինչու է խաղալիքը հայտնի դարձել որպես ֆրիզբի: Բանն այն է, որ Ռիչ Հերրը Ֆրիզբի տերմինը լսել էր Հարվարդի համալսարանի ուսանողական ավաններից մեկում: Հենց ուսանողներն են նրան պատմել ֆրիզբի ափսեներ նետելու իրենց կրքի մասին և դա անվանել են ֆրիզբինգ: 

Այս անունը Հերրին թվացել է հաջողված, և նա որոշել է այն ընտրել իր գործարանի կողմից պատրաստվող խաղալիքի համար: 

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսեւորման օրն է Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը Նավթի համաշխարհային գները նվազում են Ջերմաստիճանը կբարձրանա, կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան Սաստիկ բքի պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է. Արթիկում, Աշոցքքում, Չայնիի եւ Չարենցավանի հատվածներում գետնաբուք է Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար Փշատավան գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր «Վան» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի Կիեւում ձերբակալվել է «Անիսիմ» կեղծանվամբ քրեական հեղինակությունը Ֆրանսիայում շուրջ 7 հազար տուն հոսանքազրկվել է Դենիս փոթորկի պատճառով Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել ․ Քաղավիացիա Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում Հրդեհ՝ Տավուշի մարզում․ Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 17-ից 24-ը Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ոստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե ամեն օր սոված ստամոքսին սխտոր ուտեք. սա տպավորիչ է Խոյեր, սուր զգացողությունների պակաս չեք զգա․ փետրվարի 17-ի աստղագուշակը Այս 27-ամյա այրին 5 երխաների մայր է.Նայելով նրա լուսանկարները դուք և կցնցվեք,և կհիանաք Ըստ Ձեզ, ո՞վ է այս նկարում ավելի անխելք. Պատասխանը շատ բան կբացահայտի ձեր մասին Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Թեստ․ Ի՞նչ նկատեցիք նկարում առաջին հերթին․ Պատասխանը կտա ձեր մասին ամենաճիշտ նկարագիրը Հորոսկոպի 5 նշան, ում կյանքը փետրվարին կտրուկ կփոխվի
website by Sargssyan