Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետը նշել է՝ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձրաստիճան մակարդակի պաշտոնական հանդիպումները վկայում են ՀՀ-ԵՄ արդյունավետ երկխոսության, համագործակցության դինամիկ ընթացքի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերն է մեր երկրում լայն թափ ստացած բարեփոխումների գործընթացում, և կառավարությունը հաստատակամ է տարբեր ոլորտներում առանցքային ռեֆորմները շարունակելու հարցում:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված քայլերը և նշել, որ Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ) Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Ի՞նչ կպատահի Հայաստանում միջուկային վթարի դեպքում. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել. «Հանգուցյալ ընկերս է տվել» Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք, նորից կպատերազմենք. Էրդողանի խորհրդական Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ Երկու կենտրոնների միավորման արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փորձագետ Մարդու վարքն ուղղորդում են ոչ թե վիճակագրական թվերն, այլ ազգային արժեքները
website by Sargssyan