Հայաստանի 58 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում. ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է դրել Աղբահանության համակարգի ռազմավարության նախագիծը։

Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է  ներդնել հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ:

Նախագծում նշված է, որ անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում։ Հանրապետությունում առկա աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես  աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Հանրապետությունում ընդհանուր առմամբ դեռևս ձևավորված չէ աղբի նախնական տեսակավորումը, այսինքն՝ տեսակավորումը սկզբնաղբյուրում։  Դեռևս բացակայում է սկզբնաղբյուրում աղբի տեսակավորման մշակույթը, ինչը նպաստում է վերաօգտագործվող, օգտահանվող և վերամշակվող թափոնի արժեզրկմանը։   Չեն գործում աղբի տեսակավորման, ինչպես նաև դրանց օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վերականգնման համար խթանիչ մեխանիզմներ։

Ըստ նախագծի հեղինակների՝ ՀՀ համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը կրկնակի անգամ գերազանցում են ծառայությունների դիմաց հավաքագրված վարձավճարները։ Մասնավորապես՝  հավաքագրված աղբահանության վարձավճարները ՀՀ մարզերում կազմում են աղբահանության վրա կատարված ծախսերի 43,9 տոկոսը, իսկ հանրապետությունում (ներառյալ Երևանը)՝ 50 տոկոս։

Աղբահանության համակարգի ռազմավարության նախագծի ընդունմամբ ակնկալվում է  ներդնել հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ՝  նպատակաուղղված բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբաթափության բացասական և վտանգավոր ներգործության նվազեցմանն ու չեզոքացմանը, միևնույն ժամանակ թափոնների առավելագույնս օգտագործմանը, որպես երկրորդային ռեսուրս:

 
Զինծառայող Արթուր Աջամյանի մահից րոպեներ առաջ բութ առարկայով գլխին հարվածներ է հասցվել. Հայարփի Սարգսյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է «Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». Փաշինյան Դոլարն ու եվրոն էժանացել են Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է այդ հնարավորություններին վերաբերող շնորհանդեսը Նոր Նորքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. մեկը կին է «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Սինգապուրի իշխանությունները կարանտինը խախտողներին կպատժեն ազատազրկմամբ ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Ավստրալիան 1,3 մլն դոլար է նվիրաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարին 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի Կենդանակերպի 4 զույգ, որոնց անգամ Աստված բաժանել չի կարող. Գտա՞ք ձեզ այս ցանկում Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասել... «Շատ հանգիստ մորս ասել եմ, որ սիրահարվել եմ էդ աղջկա վրա». Մելինե (Մել) Դալուզյան Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի Արդյունքները շշմեցնող են․․․ հետազոտությունը ցույց է տվել, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր վարսակի փաթիլներով շիլ... Մարդիկ հսկայական գնդիկով օձ գտան․ սեփական կյանքը վտանգելով՝ անասնաբույժը փրկեց օձին․․․ ահա թե ինչ կար դրա ներսում Ահա, թե ովքեր են իրականում բնակվում Մարսի վրա. Բացառիկ լուսանկարներ Քաղցկեղի 10 նախանշան, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ ուշադիր եղեք Գնչուհին գուշակում է ապագան ամենային ճշտգրտությամբ. Փորձեք ինքներդ
website by Sargssyan