Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Toyota մակնիշի 35 MD 964 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել շինության պատին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը, ովքեր, ըստ նրանց առաջինը օգնություն ցուցաբերած քաղաքացիների՝ անչափահաս տղաներ են եղել, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 3-րդ անձ էլ է եղել, ով վթարից հետո դիմել է փախուստի: Իսկ ավտոմեքենայի դիմապակու վրա էլ փակցված է ՀՀ Պաշտպանության նախարարության անցագիր՝ տրված գնդապետ Վ. Սաղաթելյանի անվամբ:

 
Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, եւ Թուրքիան շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել․ ՀՀ դեսպան Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Պարետի որոշմամբ՝ արգելվել է ևս 104 տնտեսվարողի գործունեություն Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2-ական միլիոն դրամով. ՀՖՖ Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը հրապարակել է որոշումը Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ) Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կա Զիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.es Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից». Տեր Սահակ քահանան փաստեր է ներկայացնում (տեսանյութ) «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը» «Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան
website by Sargssyan