Կա­րև­ո­րը՝ ֆոն ապա­հո­վել ներ­կա­յում, իսկ ինչ կլի­նի վա­ղը, պատ­կե­րա­ցում չու­նեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քանի որ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից ի վեր մեծ խոստումներ է տալիս, սակայն չի կարողանում դրանք իրականություն դարձնել, ստիպված է ժամանակ շահելու գործելակերպ որդեգրել: 

Իսկ որպեսզի հնարավոր լինի ժողովրդին հույսով անել, որ նորից զինվեն համբերությամբ, վարչապետը փորձում է փոքր իրադարձությունը ներկայացնել որպես խոշոր ձեռքբերում կամ սենսացիա և ցույց տալ, որ պետք չէ հուսալքվել:

Իսկ վերջին իրադարձություններից մեկը, որը կառավարությունը ցանկանում է ներկայացնել որպես աննախադեպ և չտեսնված ձեռքբերում, 2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքն է հայկական ավիաշուկա: 

Ու պարզվում է, որ թռիչքներն իրականացվելու են Գյումրիի օդանավակայանից, իսկ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո: 

Եվ այսպիսի էժան ավիատոմսերի թեմայի շուրջ կառավարության ներկայացուցիչները փորձում են անգամ լեգենդներ հյուսել ու թմբկահարել, կարծես թե մեր երկրում ինչոր խոշոր արտադրամաս է ստեղծվել, որը մեծաթիվ մարդկանց աշխատանքով է ապահովելու:

Առաջին հայացքից թվում է, թե հայկական ավիաշուկա մուտք ունենալով՝ արդեն Ryanair ավիաընկերության հաջողությունը Հայաստանում ապահովված է, իսկ մարդիկ էլ, հաշվի առնելով ավիատոմսերի էժանությունը, հերթի կկանգնեն տոմսերի համար: 

Սակայն արժե հիշել, որ «Պոբեդա» ավիաընկերությունն էլ նույնպես մեծ աղմուկով մուտք գործեց հայկական շուկա, ավելին՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին կատարեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի իր առաջին թռիչքը՝ վաճառելով 7500 դրամ արժողությամբ տոմսեր: 

Բայց ներկայումս «Պոբեդա» ավիաընկերությունը խնդիրներ ունի, և պատահական չեն մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ռուսական այս ավիաընկերությունը ցանկանում է լքել հայկական ավիաշուկան: 

Ուրեմն, լավ կլինի, որ կառավարությունը սպասի Ryanair-ի գործունեության արդյունքներին, որից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ, թե չէ հիմա տպավորություն է առաջանում, թե գործադիրը «ձուկը ջրում բազար է անում»:

Կառավարությունը նաև խոշոր ձեռքբերում է համարում այն, որ աշխարհահռչակ booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում և փորձ է կատարվում ցույց տալ, թե դրա հիմնական պատճառը մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն է: 

Սակայն booking. com-ի կողմից առաջարկված ամենապահանջված ուղղությունների շարքում Երևանի ներառումը դեռևս երաշխիք չէ, որ 2020 թ. զբոսաշրջիկների աննախադեպ աճ ենք ունենալու:

Ճիշտ է՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին աճ է գրանցում, սակայն այդ ցուցանիշները դեռևս բավարար չեն՝ հաշվի առնելով Հայաստանի ունեցած պոտենցիալը: 

Զբոսաշրջության բնագավառում կան բազմաթիվ խնդիրներ՝ ծառայությունների որակից սկսած: 

Իսկ երբ կառավարությունը կկարողանա լուծել խնդիրները ու տուրիստների մեծ ներհոսք ապահովել, այդ ժամանակ էլ կարող է հանրության դատին ներկայացնել իր ձեռնարկած քայլերի արդյունքները:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունը փորձում է հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշներ գտնել, կարևոր չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները, կարևորը՝ ֆոն ապահովել քաղաքացիների համար ներկայում, իսկ ինչ կլինի վաղը, իրենք պատկերացում չունեն, քանի որ երկրի զարգացման հարցում չկա հատուկ ռազմավարական մոտեցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բացահայտվել է դանակահարության դեպքը. Հարվածը եղել է որովայնին Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվել է Կրեմլը վերլուծում է Թրամփի առաջարկած «դարի գործարքը» Ժնեւում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 20-ամյա զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանություն հասցնելու հոդվածով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ինչպես են ուղիղ եթերի ժամանակ բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (Video) Կոտայքի Արագյուղի մոտ BMW-ն շրջվել է եւ հայտնվել հարակից դաշտում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է (ֆոտո) «Այս ուխտը մի օր էլ ձեր դռանն էլ է չոքելու, մի օր էլ դուք եք պատասխան տալու». Հրայր Թովմասյան Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Ով է Դիանա Փաշինյանը, ով Դիլիջանում ունի ռեստորաններ, հյուրանոց, իսկ Ռուսաստանում՝ շքեղ գեղեցկության սրահ. «Իրավունք» Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ». Ավետիք Իշխանյան Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել Ինքս ինձ չեմ հարգի, եթե նահանջեմ. Հրայր Թովմասյան ՀՀ ԱԳՆ կոչին արձագանքել է Չինաստանում գտնվող 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ Ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լեւոն Քոչարյան Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան
Դերասան Կարեն Ասլանյանի մասին ողջ գաղտնիքը հայտնվել է համացանցում. Ահա, թե ով է նա իրականում ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին Աղջիկների 26 խայտառակ լուսանկարներ, որոնք չպետք է հայտնվեին համացանցում (ֆոտոշարք) Ի՞նչն է ձեզ ամենից շատ նյարդայնացնում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի Այս լուսանկարում աղջնակը նկարվում է երիտասարդ ծնողների հետ։ 17 տարի անց նրանք ինչ-որ բան են նկատում․․․ Հենց այս պահին ինչպե՞ս եք բռնել հեռախոսը. դա շատ բան կպատմի ձեր մասին Լավագույն ամուսինը՝ ըստ կենդանակերպի նշանի. Իսկ ձեր ամուսնուն գտա՞ք այս ցանկում 8 բան, որ անում են միայն այն տղաները, ովքեր մինչև ականջների ծայրերը սիրահարված են աղջկան Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Ասեք քանի՞ տառ կա Ձեր անվան մեջ և մենք կասենք, թե ինչպիսի մարդ եք Դուք. 100 տոկոսանոց համընկնում
website by Sargssyan