«Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին
ՀասարակությունԳլոբալ ինովացիոն համաժողովը կարեւոր է մի քանի առումներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ անդրադառնալով համաժողովի նշանակությանը։
«Նախ կարեւոր է, որ գիտության համաշխարհային առաջնորդները Հայաստանում են։ Իրենք իրենց գիտելիքները կիսում են մեր գիտնականների հետ, որը շատ կարեւոր է, որպեսզի հասկանաս՝ ինչ է կատարվում աշխարհում»,- նշեց նա։
Հայկական ընկերությունների արտադրանքները, Օրուջյանի կարծիքով, թեեւ գլոբալ ազդեցություն չունեն, բայց յուրահատկություններն ունեն, որոնք հետաքրքրում են ֆորումի հյուրերին՝ այդ լուծումները իրենց արտադրանքում օգտագործելու համար։
Ֆորումին ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Microsoft-ը, Flagship Pioneering-ը, ինչպես նաեւ՝ Ալաբամայի, Թել Ավիվի, Հարվարդի, Ստենֆորդի, Բերքլիի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։