Որոշ, առաջին հայացքից անմեղ թվացող սովորություններ մեզ ավելի ծեր են դարձնում, քան սպիտակ մազերը, կամ աչքերի շուրջ կնճիռները:
Մարդու առողջությունը եւ արտաքին տեսքը 90% -ով կախված է սովորույթներից եւ ապրելակերպից: Եվ այդ գործոնները մեծապես նպաստում են ծերացման գործընթացին: Տեսնենք, թե ամենօրյա որ սովորություններն են մեզ ավելի տարեց դարձնում:
Նստակյաց ապրելակերպ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հրապարակել են մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ նստակյացությունը արագացնում է բջիջների ծերացումը: Ուսումնասիրության համաձայն, օրական 7-9 ժամ համակարգչով աշխատող կանայք իրենց իրական տարիքից 7 տարի մեծ են թվում:
Սխալ ապրելակերպի ազդեցությունից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս զբոսնել, վարժանքներ անել եւ ավելի շատ քայլել:
Ալկոհոլը
Մեկ այլ գործոն, որն ազդում է ծերացմանը, ալկոհոլն է: Այո, չափավոր դեղաչափերով, չոր կարմիր գինին դրական ազդեցություն ունի մարմնի վրա: Բայց միայն կարմիր չոր գինի, եւ միայն փոքր դոզաներով:
Եթե դուք ալկոհոլ եք օգտագործում հանգաստանալու և թուլանալու համար, ապա մաշկը եւ մազերն ավելի շուտ են վնասվում, քան պետք է լինեն: Բացի այդ, ալկոհոլը նպաստում է ցելյուլիտին եւ ավելորդ քաշի կուտակմանը:
Թախիծն ու դեպրեսիան
Տխրությունը եւ դեպրեսիան ստիպում են մարդուն իրեն դժբախտ զգալ ինչն էլ արագացնում է ծերացման գործընթացը: Սրանից խուսափելու համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել սթրեսների քանակը կյանքում:Համաձայն ենք, որ մի փոքր անիրական է թվում:
Ամերիկացի բժիշկները համոզված են, որ ընտանի կենդանին կօգնի ձեզ նվազեցնել սթրեսի շեմը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չորքոտանի ընկերներ ունեցողն իրեն ավելի երջանիկ է զգում:
Սմարթֆոնների եւ այլ գաջեթների օգտագործումը
Սմարթֆոնները եւ այլ գաջեթներն իրենց կապույտ ճառագայթման պատճառով մաշում են կոլագենի մանրաթելերը եւ հանգեցնում են վաղ ծերացման: