Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։

 

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 144 ձայն, ընտրվեց առաջին փուլով (Լեհաստան` 124, Մոլդովա` 103 ձայն)։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների մեծամասնության քվեն, այն է՝ 97 ձայն։

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը վկայում է միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում գրանցված նշանակալի առաջընթացի ճանաչման մասին։

Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդին անդամակցում է առաջին անգամ։ ՄԻԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ուղղված ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող այլատյացության հողի վրա հանցանքների դեմ պայքարին, կանանց և երիտասարդության իրավունքների պաշտապանությանը, խաղաղ և ներառական հասարակությունների կայացմանը։

Տեղեկանք․Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ միջկառավարական մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Այն զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով, մարդու իրավունքների խախտումների հասցեագրմամբ ու դրանց վերաբերյալ համապատասխան խորհրդատվություններ անելով։ ՄԻԽ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում։

Արդյունաբերության հիմնական հատվածը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով. Արա Գալոյան Պատկերացրեք, թե ինչ վայնասուն էին հիմա դրել թրաշամանուկներն ու պատվերով «իրավապաշտպանները». Վարոսյան Ստացվել են պետական հանձնաժողովների կողմից բոլոր անհրաժեշտ համաձայնությունները Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Երբ ստում են Ով է շուտով հրաժեշտ տալու իր պաշտոնին. «Հրապարակ» Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով. գրանցվել է մահվան 16 դեպք «Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները «Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը
website by Sargssyan