Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


«Արե­ցինք սի­րո հե­ղա­փո­խու­թյուն,բայց փո­խա­րե­նը ստա­ցանք ատե­լու­թյան մթնո­լորտ». Հուսիկ Արա. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» բանաստեղծ Հուսիկ Արայի հետ զրուցել է մշակութային կյանքի, հասարակական տրամադրությունների և խնդիրները հաղթահարելու ելքերի մասին:

Մշակույթում առկա ճգնաժամը նոր բան չէ

Մշակութային ճգնաժամը նորություն չի մեզ համար: 1988-90-ական թվականներից հետո, երբ Խորհրդային Միությունից անցում կատարեցինք անկախության, սկսվեց մշակութային ճգնաժամը: Արմատները գալիս են 90-ականների սկզբից: 

Տարեցտարի անջրպետ առաջացավ հասարակության և մշակույթի միջև: Սրան նպաստեցին նաև հասարակության սոցիալական վիճակը, արտագաղթը, հացի խնդիրը:

 Բնականաբար, այդ ամենի հետևանքով այդքան էլ չէին հետաքրքրվում մշակույթով, կինո կամ թատրոն գնում, քանի որ մարդն օրվա հացի խնդիր ուներ: Գնալով այդ ճգնաժամն ավելի է խորանում: 

Որքան էլ Խորհրդային Միությունը բռնապետություն էր, որի նկատմամբ ունեմ խոր ընդգծված հակակրանք, այնուամենայնիվ, Հայաստանը, հատկապես Երևանը, մշակույթով էր տրոփում: 

Հիմա միտում կա, որ հեղափոխությունից հետո ճգնաժամն ավելի է խորացել: 

Այս մասին ենթադրել է տալիս մշակույթի նախարարության օպտիմալացումը, հիմա էլ քննարկվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման ոչ պարտադիր լինելու և բուհերի նախընտրությանը թողնելու հարցը:

Անհրաժեշտ է պետական հայեցակարգ

Մշակութային ճգնաժամը հաղթահարելու լուծումը նորմալ պետություն, պետականություն, սոցիալապես ապահով հասարակություն ունենալն է, հասարակություն, որը ոչ թե ամբոխ կլինի, այլ կդավանի բարձր արժեքներ: 

Մեզ անհրաժեշտ է արժեհամակարգ ունեցող հասարակություն, որն այսօր չունենք: Շատ փոքր զանգված է: Ամբոխին հասարակությունից տարբերել է պետք, նրան պետք է բարձրացնել այդ հասարակության աստիճանին: 

Կան պետականորեն սահմանված մրցանակներ մշակույթի ոլորտում, բայց դա շատ քիչ է: Պետական հայեցակարգ, մոտեցում է պետք: Մինչ օրս հարցերին նայում ենք Խորհրդային Միության հայացքով, իսկ այն վաղուց փլուզվել է: 

Այն ժամանակ նույն նախարարությունը կատարում էր իր առաքելությունը: Այսօր, օրինակ՝ կան Խորհրդային Միությունից մնացած ստեղծագործական միություններ: 

Չեմ ասում՝ դրանք վերացնեն, այլ պետք է նոր ժամանակի մեջ ինտեգրել, դարձնել ժամանակի պահանջին համապատասխան: 

Շատ խնդիրներ կան լուծելու: Եթե անցյալ տարի ՀՀԿ-ից քայլ ենք կատարել առաջ՝ մերժելով քաղաքական այդ էլիտան, մշակույթի հարցում ևս պետք է քայլ կատարենք. մշակութային հայացքով, ըմբռնումներով, մոտեցումներով դեռևս ԽՍՀՄ-ի մեջ ենք: 

Թեման բավական ծավալուն է: Արհամարհական վերաբերմունքը մշակույթի նկատմամբ 1991 թվականից է գալիս: Հիմա անընդհատ ասում են՝ 1998-ից է սկսվել: 

Ոչ, դրանից առաջ հիմքը դրվեց: Կարող եմ փաստերով ասել, թե որ կառավարությունն ինչպես էր վարվում մշակույթի հետ: 

Հասարակության մեջ առկա ատելության մթնոլորտի մասին

1988-ից սկսած Օպերայի բակում եմ եղել, բոլոր հավաքներին մասնակցել: Անցյալ տարի ապրիլին էլ եմ եղել հրապարակում, մասնակցել երթերին: Հիշո՞ւմ եք ընտրված կարգախոսը՝ սիրո հեղափոխություն: 

Արեցինք սիրո հեղափոխություն, բայց փոխարենը ստացանք ատելության մթնոլորտ: 

Դա աբսուրդ է: Այսօր հատկապես համացանցը լցված է հայհոյանքներով, ատելությամբ ու բռնությամբ: Որքան էլ այսօր համակրեմ իշխանությանը, ցավոք, դա գալիս է իրենցից. 

սևեր և սպիտակներ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ, և այդպես սկսեց խորանալ, հասարակությունը երկու բևեռի բաժանվեց:

 Մինչդեռ սիրո, համերաշխության, հանդուրժողականության հեղափոխություն էինք արել: Կարգախոսները հնչեցին, բայց դրանցից այն կողմ չանցան, փոխարենը, շատ ցավոք, հակառակ արդյունք ունեցանք: 

Իրենք՝ սիրո հեղափոխության ալիքի վրա իշխանության եկածները, պետք է կարողանային կաթիլ- կաթիլ սերմանել, ավելի շոշափելի դարձնել այդ սերը և ոչ թե գնալ ճիշտ հակառակ ուղղությամբ: Սա հետհեղափոխական Հայաստանի մեծագույն բացթողումներից է:

Սա չէինք ակնկալում սիրո հեղափոխությունից

Հասարակության այս բևեռացումը որևէ լավ տեղ չի տանելու: Կա բևեռացում, իրար նկատմամբ ատելություն, հայհոյանք: 

Չես ուզում համացանց մտնել, մի բառ գրել, մի բան ասել, թեկուզ շատ անմեղ, շատ սրտացավ, անմիջապես մի բանակ է հարձակվում վրադ՝ ֆեյքեր և ոչ միայն: Այ մարդ, ի՞նչ եք ուզում: 

Տեսեք՝ ասում ենք հիմա ավելի ժողովրդավարական երկիր ենք: Ոչ: Այն ժամանակ ավելի համարձակ էինք խոսում, քան հիմա: 

Այն ժամանակ չէինք վախենում իշխող կարգերից, որոնք, իմ բնորոշմամբ, այո՛, սևեր էին, բայց համարձակ էինք խոսում, իսկ հիմա վախենում ենք հասարակությունից: Աբսուրդ վիճակ է: 

Այն ժամանակ ձայնի իրավունք ունեինք, խոսում էինք, հիմա ավելի իրավունք ունենք, բայց չենք խոսում՝ ավելորդ գլխացավանքից, կռվից, վեճից, թշնամանքից խուսափելու համար: 

Իմ սպասելիքն այս չէր սիրո հեղափոխությունից, որը պետք է մեզ տաներ դեպի սեր ու համերաշխություն: Ճիշտ հակառակ գործընթացը տեղի ունեցավ: Եթե այսպես շարունակվի, շատ ցավալի է: 

Չգիտեմ՝ մի օր կանգ կառնե՞ն, թե՞ պետք է այսպես անընդհատ գնա: Սա արձանագրում եմ՝ լինելով այս հեղափոխության համակիրը:

Իսկ ելք կա՞

Առաջին հերթին ամեն մեկս մեր ներսից պետք է փոխվենք: Այդ օրերին գրեցի «Թավշյա հեղափոխության բանաստեղծությունների» շարք: «Ներս» բանաստեղծությունը սկսվում է Հովհաննես Թումանյանի մտքերից մեկով՝ «Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Հարյուր հեղափոխություն էլ լինի, հազար Նիկոլ էլ գա՝ ամպոտ ոտքերով, եթե ներսից չենք փոխվում, որևէ արդյունքի չենք հասնի: 

Այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հրապարակ դուրս եկած հասարակությանը նայում էիր, լույսի պես շողում էին: 

Հաջորդ օրը դարձան ատելություն քարոզողներ, ատելություն կրողներ: 

Աննորմալ վիճակ է, մի բան այն չէ: Մտավորականը պետք է ճիշտը խոսի, չլինի դիմություն կամ ընդդիմություն: 

Հասարակական տրամադրությունների փոփոխմանը մտավորականները ևս իրենց խոսքով պետք է նպաստեն, բայց ժողովուրդն ասում է՝ ձուկը գլխից է նեխում: 

Վերևից պետք է գա: Վերևից չպետք է ասեին սևեր ու սպիտակներ, ասեին՝ մեր հասարակությունն է, մեր ժողովուրդը:

Բնականաբար, պետք է դեմ խոսողներ էլ լինեն, ինչպես կարող են բոլորը 100 տոկոսով պաշտպանել որևէ իշխանության: Դա ողբերգություն կլինի: 

«Քաղաքացիական պայմանագիրը», վարչապետը 70 տոկոս քվե է ստացել: 

Դա էլ է, իհարկե, չափազանց, բայց ասում ես՝ էյֆորիայի մեջ էին: 

Այս պարագայում, երբ մի խումբ մարդիկ դեմ են խոսում, նրանց իրավունքներն էլ հարգեք, նրանց վերևից անընդհատ մի դրեք հարվածի տակ: 

Սա կառավարության երկրորդ բացթողումն է: Իրենք պետք է հանդուրժողականություն սերմանեն: Ոչ թե կառավարությունն ասի՝ Հանրապետականը ֆեյքեր ունի, Հանրապետականն ասի՝ ՔՊ-ն ֆեյքեր ունի: Է, հետո՞:

Եթե այսօր իշխանություններին ուղղված քննադատական խոսք եմ ասում, չի նշանակում, որ չեմ սիրում նրանց: 

Հակառակը՝ սիրում եմ, փորձում այնպես անել, որ սխալները շտկվեն: Մենք ճանապարհ ենք դուրս եկել, ուզում ենք տեղ հասնել, իսկ այսպես դժվարությամբ տեղ կհասնենք: 

Այս ամենով հանդերձ, վստահ եմ՝ հների վերադարձ չի կարող լինել, բայց եկեք մարդավարի առաջ գնանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»