Որքա՞ն են նվազել Բուլղարիայում ՀՀ դեսպանի դրամական միջոցները և ի՞նչ եկամուտ նա ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Դեսպանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, փոխառությունների և եկամուտների վերաբերյալ: 

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել են շուրջ 49 635 ԱՄՆ դոլար և 25 000 000 ՀՀ դրամ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 18 000 000 ՀՀ դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 65 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 12 000 000 ՀՀ դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 48 000 եվրո:

2018 թվականին Ա. Սարգսյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը կազմել է 955 500 ՀՀ դրամ, որը գոյացել է կենսաթոշակից: Իսկ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 27 010 եվրո: Ա. Սարգսյանը Բուլղարիայում ՀՀ դեսպանը է սկսած 2016 թվականից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ» Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ» Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին. «Փաստ» «Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին». «Փաստ» Տեղական արտադրանքը նույնպես կթանկանա. «Փաստ» Խտրական վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ. «Փաստ» Ամուլ­սա­րի «խմո­րը» շատ ջուր է վերց­նե­լու. «Փաստ» Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զելենսկու հետ Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. Քննարկել են հակամարտության կարգավորման ընթացքը Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Եղանակը կցրտի 3-4 աստիճանով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում (լուսանկար) Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը
website by Sargssyan