ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ալա­վեր­դու պղնձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նը դա­դա­րեց­րել է աշ­խա­տան­քը

ՏՈՆԵՐ

Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր, Ալբանիա՝ Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1870 –ծնվել է մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):

1963– վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:

1992- Հայաստանում ավարտվել է Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:

1994- վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:

2001- Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (նախագահ՝ Գագիկ Ասլանյան):

2008- Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ:

2010- Չեխիայի դատարանն ազատ է արձակել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (մականունը Զապ), որը մեղադրվում էր սպանություն պատվիրելու մեջ։ 2011- վախճանվել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կառլեն Անանյանը (էստակադով ուղանցույց, քիմռեակտիվների գործարան, Վեդիում գինու գործարան, Սոչիում պանսիոնատ, Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձաններ Նոյեմբերյանում և Արցախի Վերիշենում, 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին նվիրված հուշարձան, Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձան):

2013- Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

2018-Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում 600 աշխատող դարձել է գործազուրկ:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը՝ Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկը, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած՝ Կարթագենի զորքին:

439 - վանդալները զավթել են Կարթագենը:

1453– Բորդոյում անգլիացիների կապիտուլ յացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին, ամուսնանալով Իզաբելլա 1-ինի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:

1553- վախճանվել է իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:

1745– վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, որը հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:

1812 -ռուս-ֆրանսիական պատերազմի ընթացքում Նապոլեոն Բոնապարտը լքել է գրավված Մոսկվան:

1860 -Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:

1862 -ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիական կինոարդյունաբերության հիմնադիր Օգյուստ Լյումիերը:

1892– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1901– բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆել յան աշտարակի շուրջ:

1909– վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմրոզոն: 1912 - Իտալիան Օսմանյան Կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:

1937- վախճանվել է նորզելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է միջուկային ֆիզիկայի «հայրը»։

1943 -ամերիկացի ուսանող-մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլ յոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:

1943-վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:

1960 -ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտրի վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:

1987 -Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսը իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որը անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել «սև երկուշաբթի» անունով:

2011 -Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10 տրիլիոն թվով:

Կամո Խաչիկյան

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են Հինգ միլիոն դրամ՝ «Ակբա» բանկի կողմից Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես» 20 հազար դրամ բաց տարածքում, 50 հազար դրամ փակ տարածքում դիմակ չկրելու համար․ Նախագիծ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք Մարզպետների փոփոխություն է սպասվում. Հրապարակ «Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում». «Փաստ» «Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ» Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ» Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին. «Փաստ» Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական. «Փաստ» «Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը. «Փաստ»
website by Sargssyan