Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով
ՀասարակությունՀայաստանի տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 23-25-ն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, իսկ Արցախում և Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-8 աստիճանով։
Հոկտեմբերի 20-ի ցերեկը և 21-ին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 22-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: