Թուրք զինվորականները վերահսկողություն են սահմանել Սիրիայում Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ

Թուրքիայի բանակը գրավել է Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքը, երբ այդտեղից հեռացել են «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբ-քրդական ջոկատները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:

Անցած շաբաթ թուրք զինվորականներն ու սիրիական զինված ընդդիմությունը վերահսկողություն են սահմանել Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ: Իր հերթին SDF-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանից զորքերի հեռացումը կսկսվի, երբ Թուրքիան թույլ կտա նրանց տարհանել մնացած մարտիկներին ու խաղաղ քաղաքացիներին շրջափակված սահմանամերձ քաղաքից:

Ավելի ուշ Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ Անկարան հինգ օրով կդադարեցնի գործողությունները Սիրիայում, որ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերը լքեն սահմանի երկայնքով 30-կիլոմետրանոց գոտին:

Արաբ-քրդական ջոկատների հրամանատար, Սիրիական դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ, գեներալ Մազլում Աբդին հայտարարել է, որ այդ համաձայնագիրը տարածվում է միայն Թել Աբյադ եւ Ռաս էլ Այն քաղաքների միջեւ ընկած գոտում, այսինքն՝ քրդերի կողմից վերահսկվող գոտու միայն մեկ երրորդ մասում: Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հաստատել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Սիրիայի իշխանությունների հետ մնացած շրջանների հարցով:

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գյումրու ԲԿ-ի բակում մեկ տասնյակից ավելի թափառող շներ են հավաքվում, հարձակվում են աշխատակիցների վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Ոչ թե նա էր վազում կոչումների հետեւից, այլ կոչումներն էին վազում իր հետեւից. Ռուբեն Բաբայանը՝ Մանարյանի մասին ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին «Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան
website by Sargssyan