Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ
ПолитикаԱսկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ, քանի որ սեպտեմբերի 8-ին ընտրություններին մասնակցած համայնքի ղեկավարի միակ թեկնածուին կողմ չէին քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն համարել էր չկայացած:
Այս մասին հայտնում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր կազմակերպված ընտրությունների նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավար է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության համակիր անդամ Զարինե Մեքիյանը: Տեղեկացնեմ, որ Զարինեն շրջանի 42 համայնքներից 31-րդի ղեկավարն է, ով համալրեց իմ ղեկավարած քաղաքական ուժի շարքերը:
Շնորհավորում եմ Զարինե Մեքիյանին բերքաձորցիների վստահության քվեն ստանալու համար և վստահեցնում, որ կուսակցությունն ամեն կերպ կսատարի նրան, որպեսզի լիարժեք իրականացնի համայնքային կառավարման բարդ ու դժվարին աշխատանքը»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է նա: